top of page

Ո՞ՒՄ ՇՈՒՆՆ Է ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 28 февр. 2023 г.
  • 2 мин. чтения

Обновлено: 3 авг. 2024 г.


Այս ամենի մեղավորը մենք ենք։

Անկախ այն հանգամանքից, թե ով ինչ կարծիք ունի գործարար Ռուբեն Վարդանյանի մասին, շատ վատ է, որ նրան Արցախի պետնախարարի պաշտոնից Արցախի Նիկոլ աշխատող Արայիկ Հարությունյանը հեռացնում է Իլհամ Ալիևի հրահանգով։


Ինչպես հայտնի է, Վարդանյանի պետնախարար նշանակվելու առաջին օրվանից Ալիևն ու ադրբեջանական ագիտպրոպը նրա դեմ արշավ են սկսել։ Պահանջում են նրան հեռացնել պաշտոնից ու նաև՝ Արցախից։ Պաշտոնից հանելու մասով Արայիկը բավարարեց Ալիևի (դե որ Ալիև ասում ենք, Նիկոլը հետն է) ցանկությունը։ Արցախից հեռանալու մասով Ռուբեն Վարդանյանն ասաց, որ չի պատրաստվում լքել Արցախը։ Ու քանի որ Արցախում մնալ–չմնալն արդեն, մեծ հաշվով, Վարդանյանի որոշելիքն է, ուստի պետք է հուսալ, որ Ալիևի այդ մի պահանջը, այսինքն՝ Վարդանյանին Արցախից հեռացնելը, չի կատարվի։

Այս ամենի մեղավորը մենք ենք։
«Փաշինյան» ծրագիրը պատկանում է Սերժ Սարգսյանին

Ուշագրավն այն է, որ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին աշխատանքի նշանակելիս ու աշխատանքից ազատելիս գրեթե նույն տեքստն օգտագործեց։ Տարբերությունն այն էր, որ Վարդանյանի գովքից հետո նա վերջում ասաց, որ նրան նշանակում է պետնախարար, իսկ երեկ գովաց ու վերջում ասաց, որ ազատում է Վարդանյանին պաշտոնից։ Վերջինս երկու դեպքում էլ շնորհակալություն հայտնեց Արայիկից՝ արձանագրելով, որ նա է գերագույնը։


«Ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից»,–հայտարարեց Ռուբեն Վարդանյանը։


Ուշագրավ է նաև այն, որ Վարդանյանի հեռացման հարցում շահագրռված էր ոչ միայն Ալիևը, այլ նաև Նիկոլ Փաշինյանը։ Մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Վարդանյանին հեռացնելուց առաջ Արայիկը Նիկոլին է հանդիպել ու նրան ներկայացրել Արցախի նոր մատաղացուին՝ պետնախարարի նոր թեկնածուին։

Այս ամենի մեղավորը մենք ենք։
Ս. Սարգսյանի և Ն. Փաշինյանի խաղացած «շախմատային խաղը» կհանգեցնի հայկական պետության փլուզմանը, սոցիալական և տնտեսական ճգնաժամին, բնակչության աղքատացմանը և ինքնիշխանության կորստին:

Եվ այսպես, Արայիկը Ալիևի ու Նիկոլի շունն է։ Բայց նաև շուստրի շուն է, քանզի կարողանում է խաղեր տալ բոլորի մոտ։ Ալիևի վրա Վարդանյանի հեռացումն է ծախում։ Նիկոլի վրա էլ։ Արցախցիների վրա էլ ծախում է իր «ռազմահայրենասիրական» տեքստը, թե բա՝ Արցախը պետք է լինի անկախ, անվտանգ ու ինքնուրույն։ Պատկերացնո՞ւմ եք, մարդը Նիկոլի ու Իլհամի հրահանգներով է առաջնորդվում, բայց նաև խոսում է Արցախի անկախությունից։


Այս ամենի մեղավորը մենք ենք։ Եթե Արայիկն ու Նիկոլը 44–օրյայից հետո չեն վռնդվել ու մնացել են իրենց աթոռներին, նշանակում է Հայաստանի ու Արցախի քաղաքական դաշտը, մեղմ ասած, թերացել է, հայ ժողովուրդն էլ՝ սխալվել։ Բայց դե ավելի լավ է ուշ, քան երբեք։ Առաջիկայում պետք է անել ամեն ինչ, օգտագործել քաղաքական բոլոր գործընթացները՝ Երևանում հարցերը լուծելու և Արցախի, հետագայում նաև՝ Հայաստանի ոչնչացումը կանխելու համար։


Հայկ Ուսունց

Comentários


© 2022 Ոչ պաշտոնական լրատվական ցանց:

Սոցցանցեր

  • ՀԱՐԱԶԱՏՆԵՐ ԵՒ ԸՆԿԵՐՆԵՐ
  • Grey Twitter Icon
  • Grey LinkedIn Icon
  • https://www.youtube.com/channel/UCjKCz5EfpBNs2UDyTy9tIXQ/videos
  • Середина
bottom of page