ԲԻՐՄԻՆԳՀԵՄԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է ԿՅԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ
- Կարևոր նյութեր
- 2 окт. 2022 г.
- 1 мин. чтения
Обновлено: 6 авг. 2024 г.

Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում Պահպանողական կուսակցության համաժողովի առաջին օրը բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ կյանքի թանկացման և կլիմայի փոփոխության, հայտնում է Birmingham World-ը։
Հրապարակման համաձայն՝ տորիներին բղավող և քննադատող ցուցարարները դուրս են եկել քաղաքի փողոցներ, նրանք կրել են ցուցանակներ՝ «չընտրված, անպատասխանատու, խենթ» և «աշխատավարձերն ավելի բարձր, հաշիվները՝ ավելի ցածր, տորիներ՝ հեռացեք» գրություններով։
Հաղորդվում է, որ բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար Ջեյքոբ Ռիս-Մոգին ոստիկանների ուղեկցությամբ դիմավորել են իշխող կուսակցության տնտեսական քաղաքականությունից դժգոհ ցուցարարները:
Բիրմինգհեմում ցուցարարները նաև իրենց զայրույթն են արտահայտել վարչապետի կողմից ամենահարուստների համար հարկերի կրճատման կապակցությամբ:
Ըստ Բիրմինգհեմի մեկ այլ բնակչի, ով կրում էր «Սուտը սպանում է թորիներին» ցուցապաստառ, այն, ինչ հիմա կատարվում է, միայն սկիզբն է։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ղեկավարը խորհրդարանում ներկայացրել էր երկրի տնտեսությանն աջակցելու ծրագիր, որը ենթադրում է հարկերի լայնածավալ կրճատում։ Կվարթենգը հայտարարեց կորպորատիվ եկամտահարկի ծրագրված աճը նախկին 19%-ից մինչև 25% չեղյալ հայտարարելու մասին։ Դրանից հետո Մեծ Բրիտանիայում հինգ տարվա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրացել է 2008 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ 4,6%, ինչը նշանակում է բրիտանական պարտքային արժեթղթերի պահանջարկի նվազում։ Ընդունված ծրագրի կապակցությամբ Թրասսի կառավարությունը բախվեց քննադատությունների տարափի։
Երկուշաբթի օրը Sky News-ը, վկայակոչելով բրիտանացի պատգամավորին, որը ցանկացել է անհայտ մնալ, հայտնել է, որ բրիտանական խորհրդարանում քայլեր են ձեռնարկվում Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասին անվստահություն հայտնելու համար՝ երկրի տնտեսությանն աջակցելու կառավարության նոր ծրագրի պատճառով: Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Մեծ Բրիտանիայի ավելի քան 167 հազար բնակիչներ ստորագրել են արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու խնդրագիրը՝ երկրում ստեղծված ճգնաժամի ֆոնին։
Comments