top of page

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ. ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

  • 5 окт. 2022 г.
  • 2 мин. чтения

Обновлено: 6 авг. 2024 г.


Նիկոլի համար հիմա միայն մեկ խնդիր կա՝ փրկել սեփական կաշին։ Նա գիտի, որ ավերածություններ է բերել ու բերելու Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և նիկոլական քարոզչության մյուս գործիքները որևէ թթու խոսք չեն ասում Թուրքիայի ու Ադրբեջանի հասցեին։ Բառիս բուն իմաստով թշնամական քարոզչությունն իրականացվում է Ռուսաստանի դեմ։ Եվ դա այն դեպքում, երբ Արցախում ռուս խաղաղապահներ են հայերի գոյության երաշխավորը, իսկ հայ–թուրքական սահմանին՝ ռուսական ռազմաբազա կա։


Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական կաշվի փրկության ու հետագա փախուստի վայրը ապահովելու նպատակով, գործարքի է գնացել՝ համաձայնելով հակառուսական Սահակաշվիլի խաղալ ու Հայաստանի գնով հարվածել Ռուսաստանին հարավից։ Հայաստանի փլուզումը հենց այդ հարվածի առաջին քայլն է լինելու, որին հաջորդելու են Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան։


Նիկոլի համար հիմա միայն մեկ խնդիր կա՝ փրկել սեփական կաշին։ Նա գիտի, որ ավերածություններ է բերել ու բերելու Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին։ Գիտի, որ դրանից հետո շանս չի ունենալու մնալ աթոռին կամ գոնե հանգիստ կյանք ունենալ։ Գիտի, որ այս անգամ չի մարսելու։ Այդ իսկ պատճառով էլ որոշել է Հայաստանի, բառիս բուն իմաստով, ոչնչացման գնով սեփական ապաստանը ստանալ Արևմուտքում։ Վերջինս հաճույքով համաձայնել է օգտագործել Նիկոլին, որպեսզի լուծի Ռուսաստանի հարցերը։ Արևմուտքը Հայաստանի դեմ բան չունի, բայց ունի Ռուսաստանի դեմ։ Հենց վերջինիս դեմ արվող քայլերի շրջանակներում Հայաստանն ընկնելու է ոտատակ։


Արևմուտքին Ռուսաստանին հաղթելն է հետաքրքիր։ Իսկ թե այդ ամենի արանքում ինչ կլինի Հայաստանի հետ, մեծ խաղի խաղացողներին քիչ է հետաքրքրում։ Ճիշտ է, կլինեն ցավակցություններ, որբանոցներ, կարմիր խաչի գրասենյակներ, հումանիտար օգնություն, սրտաճմլիկ թվիթերյան գրառումներ, բայց դա արդեն սփոփիչ մրցանակի էլ չի ձգի, քանզի 100–ամյա պատմության կրկնությունը կվերածվի տրագիկոմեդիայի։ Տրագիզմը կլինի կորուստների մեծությունը, իսկ կոմեդիան կլինի այն, որ ցեղասպանություն տեսած ու պետություն կորցրած ժողովուրդը և հատկապես նրա քաղաքական վերնախավն այդպես էլ 100 տարվա ընթացքում տարրական բաներ չսովորեցին ու չհասկացան։ Արդյունքում մի ավարտված «հավաստի աղբյուր» փլում է մեր երկիրն ու փորձելու է դրանից հետո ծլկել դեպքի վայրից։


Կորյուն Մանուկյան


Աննախադեպ հանցագործություն


Նիկոլ Փաշինյանի ուղղակի մասնակցությամբ և ցուցումով հայ–ռուսական և ՀՀ–ՀԱՊԿ հարաբերությունները ոչ թե իջել են 1991–ից այս կողմ ընկած ժամանակահատվածում արձանագրված պատմական նվազագույն մակարդակի, այլ վերածվել են թշնամականի։


Հանրային հեռուստատեսությամբ, «Հավաստի աղբյուրի» թերթոնի և մյուս քարոզչագործիքների միջոցով Ռուսաստանը մեղադրվում է 2016–ի քառօրյա, 2020–ի 44–օրյա պատերազմների հրահրման և Հայաստանին պարտության տանելու մեջ։


Ուշագրավն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն ներկայացվում որպես թշնամիներ։ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի թշնամի հայտարարված է Ռուսաստանը, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը, ըստ «Հավաստի աղբյուրի», ռուսական ծավալապաշտության զոհեր են։


Սա աննախադեպ հանցագործություն է մեր պետականության ու հայ ժողովրդի դեմ։


Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ է բերել ու բերելու Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի գլխին ու նախապես փորձում է մեղավոր նշանակել։ Նա, հանուն սեփական կաշվի փրկության, Հայաստանը ներքաշել է Արևմուտք–Ռուսաստան հակադրության տիրույթ, դարձրել կռվախնձոր՝ համաձայնելով նոր որակի հակառուսական Սահակաշվիլի դառնալ։


Նիկոլ Փաշինյանի հաշվարկն այն է, որ սահակաշվիլիություն անելու դիմաց ինքը հնարավորություն կստանա փախչել ու ապաստան գտնել որևէ արևմտյան երկրում։ Բայց ունենալո՞ւ են նման հնարավորություն նրա թիմակիցները։ Բնականաբար՝ ո՛չ։ Նա կրակի բերան տանելու ու հետո թռնելու ժամանակ երբեք չի մտահոգվում թիմակիցների ճակատագրով։ 2008թ․ մարտի 1–ի դեպքերը վկա։


Հայկ Ուսունց

«7or.am»


Комментарии


© 2022 Ոչ պաշտոնական լրատվական ցանց:

Սոցցանցեր

  • ՀԱՐԱԶԱՏՆԵՐ ԵՒ ԸՆԿԵՐՆԵՐ
  • Grey Twitter Icon
  • Grey LinkedIn Icon
  • https://www.youtube.com/channel/UCjKCz5EfpBNs2UDyTy9tIXQ/videos
  • Середина
bottom of page