«ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ» ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ. ԲՈԼՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎԵ՞Ն
- Կարևոր նյութեր
- 5 окт. 2022 г.
- 1 мин. чтения
Обновлено: 6 авг. 2024 г.

Բլեֆ, վախեցնելու փորձ, թե՞ վերջին հուսահատ քայլ. «Միջուկային գնացքը» շարժվում է դեպի Ուկրաինայի սահման. Գնացքի վրա բեռնված տեխնիկան պատկանում է Ռուսաստանի բանակի 12-րդ գլխավոր տնօրինությանը, որը ղեկավարում է միջուկային զենքի կենտրոնական պահեստը։
Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ միջուկային զենք կիրառելու իր պատրաստակամությունը՝ Ուկրաինայի հետ սահմանին միջուկային զենքով վարժանքներ կազմակերպելով, գրում է The Times-ը։ Հրատարակությունը նշում է, որ Կրեմլն ազդարարում է Ուկրաինայում պատերազմի զգալի սրման պատրաստակամությունը։ Դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը օրեցօր կորցնում է իր դիրքերը մարտի դաշտում։ (Իբր... «Ռուս - Ուկրաինական հակամարտություն - Հոլիվուդ»)
Այն, որ նման բան է սկսվում, վկայում է նաև վերջերս հայտնված տեղեկությունը, որ գաղտնի միջուկային դիվիզիայի էշելոնը շարժվում է դեպի Ուկրաինայի սահմաններ։ Լեհ ռազմական վերլուծաբան Կոնրադ Մուզիկի խոսքով՝ Ռուսաստանի կենտրոնական հատվածում ռազմական տեխնիկայով գնացք է տեսել։ Այն կապված է ՌԴ ՊՆ 12-րդ գլխավոր տնօրինության հետ, որը պատասխանատու է միջուկային զենքի, դրանց պահպանման, սպասարկման և փոխադրման համար։
Մեքենաների թվում փորձագետները հարթակներում տեսել են թեթև զրահապատ ԿամԱԶ-43269 «Կրակ» զրահամեքենաներ. «Սպիցա» մարտական մոդուլներով, որը, ըստ նրանց,«միջուկային զենքով աշխատող ստորաբաժանումների համար բնորոշ տեխնիկա է»։
Ըստ Մուզիկի, սա կարող է ուղերձ լինել Արևմուտքին, զորավարժություններ անցկացնելու նպատակով ահաբեկելու կամ սարքավորումներ մատակարարելու փորձ, ամեն դեպքում, արևմտյան լրատվամիջոցները կարծում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն արդեն նախազգուշացում են ստացել Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական հնարավոր միջուկային փորձարկումների մասին։
Comments