top of page

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՈՒԶՈՒՄ Է ՀԵՏ ՍՏԱՆԱԼ ՆԱԵՒ ՀԱՅՏՆԻ ԴԻՎԵՐՍԱՆՏՆԵՐ ԴԻԼՀԱՄ ԱՍԿԵՐՈՎԻՆ և ՇԱՀԲԱԶ ԳՈՒԼԻԵՒԻՆ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 10 дек. 2020 г.
  • 1 мин. чтения


Իշխանությունները պատրաստ են Ադրբեջանին հանձնել նաև 2014 թվականին հայ երիտասարդին գլխատած դիվերսանտներին


politik.am -ը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ երեք տարեց քաղաքացիական անձինք, ովքեր գտնվում էին Ադրբեջանում գերության մեջ, հետ են վերադարձվել հայրենիք՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Այս օրերին բավական ակտիվ քննարկվում է գերիների փոխանակման հարցը։ Բաքուն կարծես թե առաջարկում է փոխանակել «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով։


Սակայն այստեղ կա մի նրբություն։ Ադրբեջանական կողմը ուզում է հետ ստանալ նաեւ հայտնի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիեւին։ Հիշեցնենք, որ նրանք, այն դիվերսիոն խմբից էին, որը 2014 թվականի հուլիսի 10-ին դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել Քարվաճառի շրջանում։ ԼՂՀ հատուկ նշանակության ստորաբաժանումները վնասազերծել էին դիվերսիոն խմբին։ Գուլիեւը և Ասկերովը համարժեք հոդվածով այժմ կրում են իրենց պատիժը։


Այս անցնող տարիների ընթացքում ադրբեջանական կողմը մշտապես է ցանկացել հետ ստանալ հանցագործ դիվերսանտներին, սակայն Երեւանը հայտարարել է, որ նրանք ԼՂՀ իշխանությունների իրավազորության ներքո են եւ Բաքուն պետք է դիմի Ստեփանակերտին։ Հասկանալի է, որ Բաքուն հրաժարվում էր Ստեփանակերտի հետ որեւէ երկխոսությունից եւ այդպես հարցը մնում էր։


Ի դեպ, Գուլիեւն ու Ասկերովը դիվերսոն նեթափանցման ընթացքում քաղաքացիական անձ էին գլխատել։ Այս պահին կան տեղեկություններ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են նրանց հանձնել Բաքվին։ Սրա մասին ակնարկել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ուղիղ եթերներից մեկի ընթացքում ասել էր, որ խոսք է գնում նաև պատերազմից առաջ եղած գերիների փոխանակման մասին։


Մենք փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևերգյանից հասկանլու համար իրավիճակը այս հարցի շուրջ, սակայն նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց»։

Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page