top of page

ԱՄԵՆ ՕՐ ԻՄ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՏՂԵՔԻ ԺՊՏԱՑՈՂ ԴԵՄՔԵՐՆ ԵՆ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 5 апр. 2021 г.
  • 1 мин. чтения

Պատերազմի 27-րդ օրն էր, մեզ մեր հիմնական, Մարտակերտի աջ թևի դիրքերից տեղափոխեցին դեպի ձախ` Մատաղիսի կողմի դիրքեր, որտեղ դիրքերը հերոսաբար պահում էին Մարտակերտի 49971 զորամասի ժամկետային զինվորները։ Երբ գնացինք տղեքին փոխարինելու, մեր մոտ հարց առաջացավ, թե իրենց գումարտակի անձնակազմին ո՞ւր են տանում։ Տղեքը ուրախ-ուրախ, ժպիտները դեմքերին, ասեցին, որ գնում են Ստեփանակերտ, լողանան, մաքրվեն ու «օտպուսկ» գնան տուն, հանգստանան ու հետ գան։

Հաշվի առնելով, որ ճանապարհները ռմբակոծվում էին՝ մեր համար խիստ կասկածելի թվաց նման որոշումը, բայց ձեն չհանեցինք, չուզողի տպավորություն չթողնելու համար։ ±300 հոգանոց գումարտակը, ժպիտները դեմքերին, գնացին.... Գնացին մսաղացի բերան, որովհետև նրանց խաբել էին ու տարել «Կարմիր Շուկա»։ Մեկ օր անց լուր առանք, որ տղեքից ընդամենը 60 հոգի է սաղ մնացել, որոնք էլ հաշմանդամ են մնացել...

Հետագայում պարզեցինք, որ նախնական որոշվել էր, որ մեր գումարտակը պտի գնար «Կարմիր Շուկա», բայց հրամանատարները առարկել էին՝ ասելով, որ իմաստ չկա Մարտակերտը խոցելի դարձնելու գնով ամբողջ գումարտակը տանել այնտեղ և առաջարկել էին առավել պատրաստված զինծառայողներից 50-60 հոգանոց խումբ ուղարկել, որին «վերևները» չէին համաձայնել և որոշել էին երեխաներին ուղարկել մսաղացի բերան։


Ամեն օր իմ աչքի առաջ տղեքի ժպտացող դեմքերն են, անկեղծ ուրախությունը, որ գնալու են տուն, տուն, որ այդպես էլ չհասան.....


Ես խոստանում եմ ձեզ, որ էդ երեխեքի թափված արյան մեղավորների արյունը ես ինքս եմ թափելու՝ ատամներով ու կոկորդները կռծելով.......


Հետախույզ Անդրանիկ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page