top of page

ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 18 дек. 2020 г.
  • 1 мин. чтения

Обновлено: 8 мар. 2021 г.


«ԱՄՆ-ի կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը և հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ Հանրապետական Մայքլ Մըքքոլը Թուրքիայի իշխանությունների գործողությունները քննադատող հայտարարություն են հրապարակել:


Կոնգրեսականները հայտարարության մեջ իրենց խորը անհանգստությունն են հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության քայլերի վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ի դաշնակցությունը, լայն իմաստով տարածաշրջանն ու երկրի ներսի ժողովրդավարությունն և օրենքի գերակայությունը:


«Նախագահ Էրդողանի կողմից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումը վտանգում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ աշխատանքը, սպառնում է համատեղ պաշտպանության սկզբունքը, որը նախատեսում է համատեղ աշխատանք Ռուսաստանի ստեղծած սպառնալիքի դեմ: Այս իրավիճակը նպաստում է Վլադիմիր Պուտինի կողմից դաշինքում պառակտման սերմեր ցանելուն»,- ասված է հայտարարության մեջ:


Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական խմբավորումներին՝ դրանց մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ:


«Էրդողանը, որը Լիբիա ու Լեռնային Ղարաբաղ վարձկան զինվորներ է ուղարկել, այլ միջազգային հակամարտություններ էլ է հրահրել»,- ասված է հայտարարության մեջ:


Հայտարարության մեջ Թուրքիայի կառավարությանը դատապարտել են նաև Միջերկրական ծովում Հունաստանի տարածքային ջրերի սահմանները խախտելով, նավթագազային հորատման աշխատանքներ իրականացնելու, «Համաս»-ին աջակցելու և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց ապաստան տալու, ինչպես նաև դատական իշխանությունը Էրդողանին ենթարկացնելու ու Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներակայացուցչությունների աշխատակիցների դեմ դատական հետապնդումներ իրականացնելու համար», գրում է «ermenihaber.am»-ը:

Комментарии


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page