top of page

«Ասել է՝ Նարեկին խփել եմ, գնացեք, երևի դեռ ողջ է»

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 14 мар. 2018 г.
  • 1 мин. чтения

Обновлено: 6 окт. 2021 г.

Երեկոյան 8-ին, երբ Մարինեն նոր էր աշխատանքից տուն վերադարձել, դուռը թակում են։ Զինկոմիսարիատից էին․ 

«Դուռը բացեցի, մի խումբ մարդիկ ներս մտան։ Ասեցին, որ Նարեկը չկա։ Ես վռազ հասկացա, ասեցի՝ դուք սպանեցիք իմ երեխուն։ Կանգնած նայում էին իմ երեսին»։ 

Արցախի դիրքերում հակառակորդի շարժը դիտարկելիս 21-ամյա Նարեկ Ադիբեկյանին սպանել է համածառայակիցը՝ Կարեն Խաչատրյանը։ Ընկերոջն անակնկալի է բերել թիկունքից՝ նրա վրա արձակելով 16 փամփուշտ։ Դեպքը տեղի է ունեցել անցած դեկտեմբերի 11-ին: Միակ տղա զավակի սպանության լուրը մոր գլխին պայթել է ինչպես կայծակի որոտ․

«Ես խելագարվել էի, վազում էի ստեղից ընդեղ, չէի հասկանում ինչ էի անում։ Կանգնած նայում էին ընձի, ասում էին կներեք, Նարեկը չկա, էդքան բան։ Մորը՝ կներեք Նարեկը չկա՞․․․»։ 

Սկզբում ընտանիքին՝ ոչ հորը, ոչ էլ մորը չեն տեղեկացրել, որ Նարեկը հայի ձեռքով է սպանվել։ Ոճրագործությունից հետո Կարենը սառնասրտորեն իջել է խրամաբջիջից, հենակետի անձնակազմին պատմել կատարվածը․ «Ասել է՝ Նարեկին խփել եմ, գնացեք, երևի դեռ ողջ է»։ 


Նարեկին սպասում էր նաև ընկերուհին, պատրաստվում էր բանակից հետո ամուսնանալ․ «Երեխուս ծրագրերը մնացին օդում կախված, ո՞նց ապրեմ, ասեք»։ 

Հուղարկավորությանը մասնակցել են զինվորականներ զորամասից։ Այդ օրվանից հետո Նարեկ Ադիբեկյանի ընտանիքին Պաշտպանության նախարարությունից ոչ մեկը չի այցելել, որևէ օգնություն չեն ցուցաբերել։ 


Տան հենց կենտրոնում Մարինեն խնամքով շարել է որդու լուսանկարները։ ԱմԵն պահի աղոթում է, աչքը դռանը պահած սպասում, որ կբացի ու տուն կմտի․․․  

Նարեկ Ադիբեկյանը մարտական պատրաստականության և պատրաստվածության, բարձր ցուցանիշների բարեխիղճ և օրինակելի ծառայության համար պարգևատրվել է զորամասի հրամանատարի պատվոգրով


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ



Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page