top of page

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՇՔԵՂ ՆՇԱՆԴՐԵՔ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԴՍՏԵՐ ՀԱՄԱՐ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 15 янв. 2021 г.
  • 2 мин. чтения

Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 31-ին շքեղ նշանդրեք է կազմակերպել դստեր համար․ պատերազմում պարտված նախարարի ոդիսականը, գրում է irakanum.am- ը:


Արցախյան երկրորդ պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո, գլխավոր պատասխանատուներից մեկը՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնից ազատվեց, ու տպավորություն է, որ անհետացավ արենայից։


Լայն հանրությունը, սակայն, կարծես թե հաշտվեց Տոնոյանի՝ մարդկանց տեսադաշտից անհետանալու հետ՝ նրանից բացատրություն չի պահանջում կատարվածի համար, մինչդեռ Փաշինյանի ու Գասպարյանի կողքին հենց նրա անունը պետք է դրվեր՝ պարտության գլխավոր մեղավորների շարքում։


Բայց, արի ու տես, որ Տոնոյանն առանձնապես չի սգում ո՛չ 5000 զոհի, ո՛չ էլ հայրենիքի կորուստը, առանձնապես չի մտահոգվում, որ, ասենք, իր մեծաբերան հայտարարության պատճառով («Նոր պատերազմ, նոր տարածքներ») տասնյակ հազարավոր երիտասարդներ ձեռք ու ոտք չունեն, կարևոր նշանակության վնասված օրգաններով պիտի ապրեն, հարյուրավոր ծնողներ իրենց որդիների մարմինները գտնելու մասին են երազում։ Փոխարենը՝ նախկին նախարարը կերուխումերից աչք չի բացում։

Այսպես․ նոյեմբեր ամսին կայացել է նրա քրոջ մի դստեր նշանդրեքն ու հարսանիքը, դեկտեմբերին՝ քրոջ մյուս դստեր նշանդրեքը, այնուհետև՝ հարսանիքը։ Դեկտեմբերի 31-ին էլ կայացել է հենց Տոնոյանի դստեր շքեղ նշանդրեքը։

Մեր աղբյուրը հայտնեց նաև, որ հարևանները Տոնոյանին այլևս չեն տեսնում զինվորականների շենքում։ Նա 2 տարում 2 հարկանի սեփական տուն է կառուցել, հավանաբար հենց այդ տանն էլ կատարվել է նշանդրեքը։

Տոնոյանի պահվածքը, սակայն, զարմացնող չէ․ սեպտեմբերի 27-ին էլ, երբ վաղ առավոտից Ադրբեջանը սանձազերծել էր պատերազմը, այն ժամանակ նախարար Տոնոյանը Բուլղարիայում մասնակցում էր իր ընկեր, եթե կուզեք՝ բիզնես-գործընկեր Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի ծնունդին։


Ի դեպ, Տոնոյանի դրամական միջոցների մասին՝ ըստ նրա հայտարարագրի՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, նա ՊՆ-ից ստացել է 12,791,241 դրամ, ՀՀ ՍոցԱպ Պետական Հիմնադրամից՝ որպես կենսաթոշակ 1,962,852 դրամ և կրկին ՊՆ-ից՝ 7,134,156.00 դրամ՝ որպես «այլ եկամուտներ»․ հավանաբար, խոսքը ստացված պարգևավճարների մասին է։


Թվում է՝ այս օրերին Դավիթ Տոնոյանը դատավարական կարգավիճակներով քրեական գործերից առնվազն աչք թերթելու ժամանակ չպետք է ունենար։ Մինչդեռ զբաղված է քեֆ-ուրախություններով ու տուն կառուցելով։

Opmerkingen


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page