top of page

ԴԱՏԱԽԱԶՆ ԱՍԵԼ Է, ՈՐ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ․ ՂԱԶԻՆՅԱՆ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 22 дек. 2020 г.
  • 1 мин. чтения

Обновлено: 8 мар. 2021 г.


ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպեցինք և հայտնեցինք մեր բոլոր մտահոգությունները հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվող նախաքննության ծավալի համակողմանի, լրիվ և օբյեկտիվ լինելու փաստով։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։


«Հարց հնչեց պարոն դատախազին, որ եթե ունենան օբյեկտիվ հիմքեր, հաստատված մեղք, հիմնավոր կասկած, ապա կգնա՞ն արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձերբակալության, պատասխանը դրական էր։


Հիմա մեր իրավաբանների, պրոֆեսիոնալ նախկին դատախազների, քննիչների, մասնագետների խնդիրն է անընդհատ գործընթացում տեղեկացնել և հիմնավորել, որ ՀՀ-ում տեղի է ունեցել պատմական մասշտաբի աննախադեպ պետական դավաճանություն։ Պետական դավաճանության հիմքերը ներկայացված են։ Մեզ երաշխավորվեց բոլոր հարուցված քրեական գործերով լրիվ, համակողմանի և օբյեկտիվ նախաքննություն։


Ասվեց, որ կձեռնարկվեն բոլոր միջոցառումները և որևէ հարց անպատասխան չի մնալու»,-ասաց Արթուր Ղազինյանը։


Վերջինս նշեց, որ նրանք ակնկալում են ճգնաժամի իրավական հանգուցալուծում, հետևաբար այս պահին նրանք պատրաստվում են սպասել դատախազության գործողություններին։


Աղբյուր` Փաստինֆո

Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page