«ԻՄ ԴԵՄ ՈՐՍ ԵՆ ՍԿՍԵԼ». ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Обновлено: 6 мар. 2021 г.

«Իմ դեմ որս են սկսել». համացանցում տարածվում է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի ձայնագրությունը, որը, ըստ տարածող աղբյուրների, նա ուղարկել է մահվանից ժամեր առաջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստեփանակերտում հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին:
Mediaport-ի տեղեկությունով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը:

«Ստեփանակերտում հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին
Նախնական վարկածով՝ Արցախի նախկին նախագահի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Արթուր Ապրեսյանն ինքնասպան է եղել:
Mediaport-ի տեղեկությունով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը», - գրում է Mediaport- ը:
Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի ձայնագրությունը, որը նա ուղարկել է մահվանից ժամեր առաջ



Комментарии