top of page

ԿՈԲԱԽԻՁԵ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԴԱՇԻՆՔ ԵՆ ԿԱԶՄԵԼ ԸՆԴԴԵՄ ԵՎՐՈՊԱՅԻ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 31 мар. 2021 г.
  • 1 мин. чтения

Վրացի պատմաբան Բեկա Կոբախիձեն խոսեց այն մասին, որ Ռուսաստանն ու Թուրքիան միավորվեցին ընդդեմ Արևմուտքի և Եվրոպայի: Եվ դա այն դեպքում, երբ երկրների միջեւ հարաբերությունները հեռու են բարեկամական լինելուց: Այդ մասին հայտնում է «Informing»-ը:


Ինչպես գիտեք, Ադրբեջանի և Հայաստանի պատերազմը Լեռնային արաբաղի տարածքի շուրջ իրականում ավարտվեց 2020-ի նոյեմբերին, բայց այս տարածաշրջանում իրական խաղաղությունը դեռ շատ հեռու է: Այժմ ասպարեզում կան շատ քաղաքական խաղացողներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նպատակները: Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը շարունակում են ակտիվ մնալ: Բայց Եվրամիությունը, չնայած արևմտյան կողմնակիցների սպասումներին, շարունակում է մնալ մի կողմ:


«Հայերը, ովքեր սատարում էին իրենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուղղված էին արևմտամետ կուրսին: Հիմա նրանք հիասթափված են, քանի որ Եվրամիությունը ոչ մի կերպ չի արձագանքում Ղարաբաղում տիրող իրավիճակին: Կովկասում իրավիճակը շատ վտանգավոր է: Ռուսաստանը և Թուրքիան, լինելով մրցակիցներ, միավորվել են՝ ստեղծելով դաշինք ընդդեմ Եվրոպայի, ընդդեմ Արևմուտքի», - ասում է Կոբախիձեն:


Պատմաբանը հիշեցրեց, որ 1920-1921 թվականներին Խորհրդային Միությունն ու Թուրքիան աշխարհաքաղաքական մրցակիցներ էին, բայց Եվրոպայի կողմից շրջափակման պատճառով երկրները մոռացան իրենց տարաձայնությունների մասին և միավորվեցին իրենց պետությունների գոյատևման համար: Այնուհետև 1921-ին ստորագրվեցին Մոսկվայի և Կարսի հաշտությունները, որտեղ ԽՍՀՄ-ը և Թուրքիան իրենց միջև բաժանեցին Կովկասը: Կոբախիձեն կարծում է, որ այսօր նման իրավիճակ է նկատվում: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ըստ փորձագետի, Կովկասը նրան ընդհանրապես չի հետաքրքրում: Նրա հիմնական շահը Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը կանխելն է:


Նյութի աղբյուր՝ «chto-proishodit»

Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page