top of page

ՆԻԿՈԼԸ ԼԿՏԻԱԲԱՐ ԽԱԲԵԼ Է ՁԵԶ ԲՈԼՈՐԻԴ, ՍՏԵԼՈՎ ԾԱԽԵԼ Է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 14 дек. 2020 г.
  • 1 мин. чтения

Обновлено: 8 мар. 2021 г.



«Ես կուսակցական չեմ, կյանքիս մեծ մասն անց եմ կացրել հայրենիքիս ծառայելով, տասնյոթ տարեկանից զինվորական եմ։ Երբ բանակից անցա թոշակի, սկսեցի փորձել բացատրել մարդկանց, որ շփոթվել են նիկոլին և նրա նմաններին հավատալով ու իշխանության բերելով։ Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի սխալվելու, բայց նաև պետք է կարողանա գիտակցել ու ընդունել իր սխալը և կրել դրա համար պատասխանատվության իր բաժինը։


Հիմա, երբ ՀԱՅՐԵՆԻՔԻ մի մասը հանձնվել է՝ մեկ դավաճանի թաքուն ստորագրությամբ, երբ ունեցանք հազարավոր ՀԶՈՐ ՏՂԵՐՔԻ անվերադարձ կորուստ, գոնե հիմա ընդունեք, որ սխալվել եք։


Ընդունե՛ք և խոսե՛ք, բարձրաձայնե՛ք, քանի որ ձեր լռության պատճառով է, որ մենք այսքան կորուստ ունեցանք։ Ձեր լռության պատճառով է, որ ունենք բազում գերիներ, որոնց կյանքը բացարձակ չի հետաքրքրում իշխանության ղեկին նստած դավաճաններին։ Ձեր անտարբերության պատճառով է, որ մինչ այսօր նրանք դեռ նստած են իրենց աթոռներին, և չեն էլ զբաղվում մեր զոհված տղաների դիակների որոնմամբ ու հանձնմամբ։ Հասել ենք էն վիճակին, որ ծնողն ուրախանում է, երբ որդու դիակն է ստանում։


Նիկոլը լկտիաբար խաբել է ձեզ բոլորիդ, ստելով ծախել է մեր հայրենիքը, մեր հերոս տղաների կյանքը, և թիկունքից հարվածել բանակին։ Բանակը չի պարտվել, զինվորն ու սպան կռվել են և կատարել իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները, ուրիշ հարց է, թե ինչպես և ովքեր են ղեկավարել մարտը: Մեզ պարզապես դավաճանել են երկրի ղեկավարները:


Գիտակցե՛ք, ընդունե՛ք, որ սխալվել եք, և հեռացրեք նրանց, քանի որ նրանք են մեր երկրի չարիքն ու անվտանգության սպառնալիքը։



Հայկական բանակի պահեստազորի սպա



Պատիվ ունեմ»:

Commenti


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page