top of page

ՆԻԿՈԼՆ, ԱՆՇՈՒՇՏ, ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է, ԻՍԿ ՆՐԱ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓԱԿԵԼ ԹԵՄԱՆ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 14 дек. 2020 г.
  • 1 мин. чтения


Անցավ երեք օր ամենակարևոր բանալիի բացահայտումից, երբ հայտարարեցի 5 մլրդ դոլարով Արցախի 7 շրջանները հանձնելու դիմաց Բաքվի՝ Նիկոլին արված առաջարկի մասին։ Երեք օր առաջ առաջարկեցի Նիկոլին այն հաստատել կամ հերքել։ Նիկոլը, ինչպես միշտ, լռեց, ինչպես սովորաբար անում են պաթոլոգիկ ստախոսներն ու դավաճանները։


Այսօր տեղեկացա, որ Դատախազությունն իմ հայտարարության առիթով սկսել է քննություն։ Հասկանում եմ, որ Նիկոլն է հանձնարարել։ Բայց ի՞նչ պետք է ուսումնասիրեք կամ ո՞ւմ։ Նիկոլին ե՞ք քննելու։ Ո՞վ։ Դո՞ւք։

Հասկանում եմ, որ սա Նիկոլի լռությունը փոխհատուցելու միասին որոշած քայլ է։ Եվ իհարկե ձևական։


Նիկոլն, անշուշտ, կանխատեսելի է, իսկ նրա լռությունը չի կարող փակել թեման։ Ավելին, չեմ թողնելու, որ փակվի։ Ու հիմա շարունակում եմ։


Եվ այսպես, իմ հիշատակած առաջարկը արվել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին։


Քանի որ Նիկոլ Փաշինյանը անհույս է, իսկ Արթուր Վանեցյանը ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը և կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղել է արդյոք հանդիպում Դուբայում, ստացել է արդյոք ծրար և արդյոք այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին։


Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page