top of page

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՅԼևՍ ՉԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԱՅՆՏԵՂ ՆՐԱՆԻՑ ԶԶՎԱԾ ԵՆ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 9 дек. 2020 г.
  • 1 мин. чтения


Պետական համակարգն այլևս չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին, այնտեղ նրանից զզված են և սպասում են հարմար առիթի՝ նրանից ազատվելու. Վանեցյան


«politik.am» -ը գրում է. «Մեզ համար կա մեկ նպատակ՝ երկիրը փրկել պարտված Նիկոլ Փաշինյանից և հաղթահարել առկա դժվարությունները: Առանց խտրականության՝ բոլոր միջոցները, հեռացնելու նրան, մենք համադրելու ենք՝ և՛ դրսի ճնշում, և՛ պատգամավորների հետ աշխատանք,լրագրողների հետ զրույցում ընդդիմության երթի մեկնարկին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


«Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գործիք՝ իր բոլոր արածներն ու չարածները բարդել այս կամ այն մարդու վրա, բայց կա մեկ մեղավոր, և այդ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Ի՞նչ է նշանակում՝ նախկինները ծախեցին Արցախը:


Մենք 2.5 տարի առաջ ունեցել ենք ազատագրված Արցախ, մարտունակ բանակ, իսկ Փաշինյանի գալուց հետո ունենք Արցախի շուրջ 75 տոկոսի կորուստ և գրեթե ոչնչացված անվտանգային համակարգ:


Մեղավորը պետք է պատասխանատվություն կրի և օր առաջ հեռանա: Մեր ժողովրդին հորդորում եմ դուրս գալ փողոց: Սա պայքար է հանուն հարենիքի փրկության: Ժողովո՛ւրդ, հասկացեք, որ մեկ օր ավելի դավաճան Նիկոլի իշխանության մնալը բերելու է մեր երկրի կորստի:Մենք առաջիկայում ունենալու ենք ծանր տնտեսական հետևանքներ, հոսանքի, գազի, առաջնային ապրանքների թանկացում», - ասաց Վանեցյանը:


ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ ադրբեջանցիներն ամեն օր անարգել մտնում են հայաբնակ տարածքներ, սպառնում ՀՀ քաղաքացիներին, ամենադաժան կերպով հաշվեհարդար տեսնում նրանց հետ, մինչդեռ իշխանության կողմից որևէ արձագանք չկա:


Վերջում Վանեցյանը շեշտեց՝ պետական համակարգն այլևս չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին, նա այդ համակարգում որևէ հենարան չունի, քանի որ պետական համակարգը զզված է նրանից և սպասում է հարմար առիթի՝ օր առաջ Փաշինյանից ազատվելու:


«Նիկոլ Փաշինյանն աջակիցներ չունի, և դա փաստ է», - համոզմունք հայտնեց քաղաքական գործիչը»:

Yorumlar


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page