top of page

ՍՅՈՒՆԻՔԻ ԿՈՐՍՏԻՆ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՐԴԵՆ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 11 дек. 2020 г.
  • 1 мин. чтения


«politik.am»-ը գրում է. «Որքան էլ զարմանալի է, Հայաստանի գլխին կախված վտանգները հանրությունը չի նկատում կամ չի ցանկանում նկատել։ Ընդդիմությունն իհարկե ամեն բան անում է, որպեսզի հասկանալի լինի, որ մենք կանգնած ենք Սյունիքը կորցնելու վտանգի առաջ, բայց առաջնորդի նկատմամբ սերը կուրացրել է «պողոսներին»։


Ու մինչ փորձ է արվում բացել հանրության աչքերը, թուրք-ադրբեջանական դաշինքը պատրաստվում է իր ծրագրերի իրագործմանը։ Օրերս թուրքական առաջատար լրատվամիջոցներից մեկը հրապարակեց նոր քարտեզ, ըստ որի՝ Սյունիքի և Վայոձ Ձորի մարզերը պատկանում են Ադրբեջանին։ Այդ ռեպորտաժից հետո Բաքվի զորահանդեսի ժամանակ Ալիևին առավել հեռուն գնաց և Սևանա լիճն ու Երևանն էլ հայտարարեց «ադրբեջանական»։


Իշխանություններն իհարկե փորձում են հերքել, բայց առողջ դատող մարդը հասկանում է, որ 44 օր ստած ու Արցախի տարածքների 80 տոկոսը թշնամուն հանձնած իշխանություններից ամեն բան սպասելի է։ Մխիթարող չեն նաև իշխանությունների այն պնդումները, որ չնայած ըստ համաձայնագրի Հայաստանը պարտավոր է Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին, դեռ ժամանակ կա խափանելու այդ ծրագիրը։


Հիշեցնենք, որ նույն կերպ իշխանությունները վստահեցնում էին, որ Քարվաճառի հանձնումը դեռ վերջնական չէ, Բերձորի հանձնումը կարող է չեղարկվել, բայց իրականության մեջ մենք տեսանք, որ Ադրբեջանը ստացավ այն ինչ նշված է խայտառակ համաձայնագրով, դեռ մի բան էլ ավելին։


Հիմա ադրբեջանցիները լուսանկար են տարածել, որից հասկանալի է, որ Ադրբեջանից Նախիջևանի ինքնավար հանրապետություն տանող ճանապարհն է վերանորոգվում։ Ըստ էության Սյունիքի կորստին կարճ ժամանակ է մնացել ու դրան կարող է խանգարել մեկ իրադարձություն և այդ իրադարձությունը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»։

Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page