ԱՄՆ ՍԵՆԱՏՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
- Կարևոր նյութեր
- 1 мая 2021 г.
- 1 мин. чтения

Դեմոկրատական կուսակցության ամերիկացի սենատորներն առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ մարդու իրավունքների խախտումների համար, հայտնում է օրինագծի հեղինակներից մեկի՝ Էդվարդ Մարկիի մամուլի ծառայությունը:
Ըստ նրա՝ համապատասխան օրինագիծը մշակվել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար՝ մարդու իրավունքների խախտման դեպքում: Սահմանափակումները պետք է ազդեն Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաների վրա, որոնք պատասխանատու են համարվում հակառակորդների քաղաքական հետապնդումների, ինչպես նաև միջազգային իրավունքի խախտումների համար:
Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգնություն ցուցաբերի Թուրքիայի հասարակական կազմակերպություններին, որոնք պայքարում են քաղբանտարկյալների ազատ արձակման և ժողովրդավարության համար: Միևնույն ժամանակ, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար կօգտագործվի, այսպես կոչված, «Մագնիտսկու օրենքը»:
Նշվում է, որ սա դեմոկրատների կողմից երրորդ փորձն է՝ առաջ մղել համապատասխան օրինագիծը: Նախորդ երկու փորձերը՝ 2017-ին և 2019-ին, անհաջող էին, քանի որ ԱՄՆ Սենատի տեղերի մեծ մասը մնում էին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, գրում է՝ regnum.ru -ն:
Comments