top of page

ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ. ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 15 нояб. 2020 г.
  • 1 мин. чтения


Նախկին ԱԱԾ ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի փաստաբանները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.


«Ինչպես արդեն տեղյակ ենք, ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումների շրջանակներում անազատության մեջ են բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ինչպես նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք։


Երեկ կրկին անգամ ձերբակալվել է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։


Այսօր, ժամը 16.00 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննության է առնվելու Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։


Հայրենի դատարանները նախօրեին ցույց տվեցին, որ պատրաստ չեն օրենք խախատել ու իրենց ստորագրությամբ ու կնիքով մասնակից լինել մեր երկրի խայտառակ կապիտույլացիային։


Լիահույս ենք, որ ոչ մի ուժ չի կարող ստիպել մեր դատարաններին գործել օրենքի ու խղճի հակառակ։


Արթուր Վանեցյանի պաշտպաններ

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան»։


留言


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page