top of page

Երևանի նոր քաղաքապետը

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 11 мар. 2018 г.
  • 1 мин. чтения

Обновлено: 17 сент. 2018 г.




Վրացական 10 հասցեում 20 օր առաջ տեղի ունեցած պայթյունից հետո սկսվել են մուտքի վերանորոգման աշխատանքները: Բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում ասել են, որ աշխատանքներն էլի չէին սկսվի, եթե «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին չհրավիրեին, և վերջինս չբարձրաձայներ խնդրի մասին:

«Եթե Զարուհի Փոստանջյանը չգար, չնկարեր, էլի չէին գա փորձաքննության համար չափ ու ձև անեին, կամ էս մուտքի վերանորոգումն էլ չէր լինի: Միայն Զարուհու գալուց հետո սկսեցին տեղից շարժվել», ասել է պայթյունից տուժած բնակիչ Էրիկ Հովհաննիսյանը:

Երևանի ավագանու վերջին նիստում սկանդալային միջադեպից հետո լուծվել է Նուբարաշենի կոյուղագծի հարցը: Բնակիչները տևական ժամանակ բողոքում էին գարշահոտից, հարցը լուծում չէր ստանում: Երկիր Ծիրանի խմբակցության ավագանու անդամները կեղտաջրերից նմուշ էին տարել Երևանի ավագանու նիստին և այն փորձում էին մատուցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որից հետո էլ տեղի ունեցավ բռնությունը նրանց դեմ:

Բայց միջադեպից հետո հարցը լուծվեց: Հիմա սկսել են աշխատել նաև Վրացական փողոցում պայթյունից տուժած շենքում: Երևի Տարոն Մարգարյանը վախեցել է, որ այս անգամ կեղտաջրի փոխարեն պայթուցիկ են բերելու:

Երկիր Ծիրանի կուսակցությանն օգնության համար դիմել են և շարունակում են դիմել Երևանի տարբեր թաղամասերում տարիներ շարունակ չլուծվող խնդիրներից տառապող բնակիչներ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Երևանի իրական իշխանությունը Երկիր Ծիրանի խմբակցությունն է, իսկ քաղաքապետը՝ Զարուհի Փոստանջյանը: Երևանի ՀՀԿ-ական ավագանին ու դե յուրե քաղաքապետը զբաղված են այլ խնդիրներով, որից գալիս է մեկ այլ բույր՝ կոռուպցիայի: Ահռելի միջոցներ են ծախսվում Երևանի համար անպետք ու երևանցիների համար անիմաստ բաների վրա, փոխարենը չեն լուծվում տարրական հարցերը՝ աղբ, գարշահոտ, մարդասպան վերելակներ և այլն:

Նյութի աղբյուր՝ «http://www.lragir.am»

Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page