top of page

Խոդորկովսկու կառույցը` ԱՄՆ ԿՀՎ-ի քարոզչական և հետախուզական ստորաբաժանումը Հայաստանո՞ւմ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 21 авг. 2022 г.
  • 2 мин. чтения

Միլիարդատեր Միխայիլ Խոդորկովսկին 90-ականներին Ռուսաստանում տեղի ունեցած սեփականության վերաբաշխման, թալանի, քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն համակարգերի ձևավորման գործում կարևորոգույն դերակատարում ունեցած անձանցից մեկն է։


Այդ բոլոր բացասական գործընթացների ետևում կանգնած էին Միացյալ Նահանգները, որոնք հաղթողի իրավունքով թալանում և ոչնչացնում էին պարտված պետության՝ ԽՍՀՄ-ի ձեռքբերումները։ Իհարկե, իր երկիրը սիրող ոչ մի նորմալ մարդ սեփական երկիրը ոչնչացնելու գործընթացին մասնակից չէր լինի։ Դրա համար ԱՄՆ-ին պետք էին կատարյալ սրիկաներ, ավազակներ, մարդասպաններ, գործակալներ և այլն։ Այդպիսի անձանցից մեկն էր նաև Միխայիլ Խոդորկովսկին, որը 2005 թվականին Ռուսաստանում դատապարտվեց ազատազրկման, սակայն 2013 թվականին ներում ստացավ Ռուսաստանի Նախագահի կողմից հումանիտար պատճառներով՝ հիվանդ մորը խնամելու համար։


Հայաստանում Խոդորկովսկուն առանձնապես անդրադառնալու կարիք չէր լինի, եթե 2020 թվականի «44-օրյա պատերազմից» (Հ.Գ.՝ Որոգայթ) հետո ծանր վիճակում հայտնված Հայաստանում, 2022 թվականի սկզբից, Խոդորկովսկու ֆինանսավորմամբ կազմակերպությունը չսկսեր ակտիվ գործունեություն ծավալել Հայաստանում։


2020 թվականի «44-օրյա պատերազմի» ավարտից և պարտությունից հետո Հայաստանը տարածաշրջանում կորցրել է որոշակի գործոն լինելու իր կարողությունը և բացահայտ ճնշման է ենթարկվում թուրք-ադրբեջանական դաշինքի և իրենց արևմտյան տերերի կողմից։


Այս պայմաններում Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը մնացել է Ռուսաստանը։ Այս իրողության պայմաններում պարզվում է, որ ոչ բոլոր հայերը կամ ՀՀ քաղաքացիներն են հասկանում Հայաստանում հակառուսականության տարածման ողբերգական հետևանքները։ Ավելին, կան հայեր, որոնք գիտակցված կերպով զբաղված են հենց հակառուսական քարոզով, որպես գործակալ կամ ազդեցության գործակալ կատարելով իրենց արևմտյան տերերի հանձնարարականները։


Սակայն, հակառուսական քարոզը միայն ազգությամբ հայ գործակալներով (իրենց հայ կարելի է անվանել խիստ վերապահումով) չի սահմանափակվում։ Պարզվում է, որ Երևանում Խոդորկովսկու ֆինանսավորմամբ գործող գրասենյակը նույնպես լծվել է այդ հակառուսական քարոզին։


Խոդորկովսկու գրասենյակը Ռուսաստանից Հայաստան է բերել Արևմուտքի ռուսաստանյան 5-րդ շարասյան ներկայացուցիչներին՝ բաղկացած գործակալներից, ազդեցության գործակալներից, մարմնով և մտքով այլասերվածներից, որոնք տապալելով Ռուսաստանում արյունալի հեղաշրջում կազմակերպելու և Ռուսաստանը մասնատելու ԱՄՆ հանձնարարականի կատարումը, տեղափոխվել են Հայաստան՝ հակառուսական քարոզչություն իրականացնելու և հայ ժողովրդին թուրքական զոհասեղանին դնելու Արևմուտքի վաղեմի ծրագիրը իրականություն դարձնելու համար։


Ամենայն հավանականությամբ Միացյալ Նահանգների համապատասխան մասնագիտական կառույցները գնահատում են, որ իրենց հայաստանյան գործակալներն ու ազդեցության գործակալներն ի վիճակի չեն լինի այդ գործը հաջողությամբ ավարտին հասցնել, ուստի Հայաստան են գործուղել Խոդորկովսկու ծանր հրետանուն։


2022 թվականի հուլիսի 15-ին Հայաստան այցելեց ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը, որը հավանաբար որոշել էր անձամբ գալ Հայաստան և համապատասխան ցուցումներով անձամբ համակարգել 5-րդ շարասյան աշխատանքները։


Խոդորկովսկու գրասենյակի գործունեությունը Հայաստանում արտահայտվում է հակառուսական փողոցային ակցիաների, Արևմուտքի հայաստանյան 5-րդ շարասյան ներկայացուցիչների համար տարբեր տեսակի սեմինարների, համացանցային գործունեության և այլնի տեսքով։ Սեմինարներին Հայաստանից մասնակցել են Արևմուտքի այնպիսի տխրահռչակ հակառուս ազդեցության գործակալներ, ինչպիսիք են Ստեփան Գրիգորյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Տիգրան Խզմալյանը և ուրիշներ։ Վերջինս՝ Տիգրան Խզմալյանը բազմակի անգամ աչքի է ընկել ուկրաինական նացիստական խմբավորումների և բանդերականների պաշտպանության գործում։


Ամերիկյան հատուկ ծառայությունները, իրենց բնորոշ ցինիզմով, Խոդորկովսկու գրասենյակին տվել են «Տապան» անվանումը։ Մենք գիտենք, որ Տապանը Նոյը օգտագործեց Աստծո պատվերով Մեծ Ջրհեղեղից հետո երկրին նոր կյանք տալու համար։ Սակայն, երբ այդ անվանումը օգտագործվում է ազգի դավաճաններին, գործակալներին և այլասերվածներին մեկ տանիքի տակ հավաքելու համար, ապա այդ նախաձեռնությունը միանշանակ չարից է և որպես հետևանք այդ գործունեության ավարտին կլինի միայն մահ և ողբերգություն։


Աղբյուր՝ «Լույս»

Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page