top of page

ԿԱՊԱՆՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՏՆԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԵՌԱՆԱՆ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 17 дек. 2020 г.
  • 1 мин. чтения

Обновлено: 5 мар. 2021 г.


Հրապարակը գրում է. «Սյունիքում այս պահին լարված իրավիճակ է։ Թշնամին մեկ օր ժամանակ է տվել, որպեսզի կապանցիները հանձնեն Կապանի համար կարևոր նշանակության մի քանի դիրք։ Եվ հիմա կապանցիները ոտքի են ելել, փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհն ու պահանջում են, որ որևէ մեկը գա և բանակցի ադրբեջանցիների հետ։


Կապանի բնակիչներից Էրիկ Փարսադանյանը մեզ հետ զրոյցում ասաց, որ Կապանում մարդիկ խուճապի մեջ են, բոլորը հիմա գործողություններ են անում՝ մեծից փոքր։


«Մարդիկ շատ խուճապի մեջ են, ոտքի են ելել, ճանապարհ են փակել, որովհետև մեզ ժամանակ են տվել, որ մեր Կապանի օդանավակայանից մոտ 60 մետր հեռավորության վրա պիտի գան իրենք։ Ու Կապան քաղաքը դառնում է սահմանամերձ, ամենամոտը իրենց»,-ասաց նա։


Հարցին՝ պետական իշխանությունից որևէ մեկը կա՞, որ փորձում է խառնվել, բանակցել, խնդրին լուծում տալ։


«Մարզպետն է եկել, բայց մարզպետը ոչ մի հարց չի կարում կարգավորի։ Մարզպետին էլ խնդրել ենք, որ ինքն իր վերադասին ներկայացնի իրավիճակը, որ Կապանը շատ լուրջ վտանգի մեջ է»,-ասաց մեր զրուցակիցը։


Նա նաև ասաց, որ այն հատվածում, որտեղ պետք է գան տեղակայվեն ադրբեջանցիները, այդ տարածքում Կապանից խաղաղ բնակչություն կա ու հիմա այդ խաղաղ բնակչությունն իր տները քանդում է, որ դուրս գա տարածքից։ Խոսքն օդանավակայանին հարող տարածքի մասին է՝ մոտ 50-60 մետր հեռավորության վրա»։

Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page