top of page

ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ, ՍՏԻ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ 44 ՕՐԸ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 12 дек. 2020 г.
  • 2 мин. чтения

Обновлено: 23 авг. 2021 г.



Միքայել Մինասյան. Դուբայում Ալիևի սուրհանդակը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչին ու փոխանցել գաղտնի նամակ՝ 5 մլրդ դոլար Արցախի 7 շրջանի դիմաց առաջարկով, որին Փաշինյանը համաձայնել է.


Ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ներկայացրել է որոշակի մանրամասներ, որոնք իրեն հայտնի են դարձել.


«Ես այսօր ձեզ չեմ պատմելու ռազմական գործողությունների իրարամերժ և քաոտիկ շարժումները, չեմ պատմելու, թե ոնց Աննա Հակոբյանի կոնկրետ հրահանգներով կոնկրետ ջարդեր են իրականացվել զանազան վայրերում, գունդերում, ոնց են հանձնվել գյուղեր։ Ես դա չեմ անելու, որպեսզի էլ ավելի չցավեցնեմ այն ծնողներին, որոնք խելագարված դեռ ման են գալիս իրենց զավակներին։ Ես չեմ պատմելու, թե ոնց և ով հանձնեց Շուշին։ Ես նույնիսկ չեմ պատմելու, թե ոնց ամսի 4-ին գիշերվա ժամը 4-ին դուք փախցրիք ձեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետև արդեն 4-ի ժամը 6-ին Շուշին հայկական քաղաք չէր այլևս, Շուշին ընկավ։ Շուշին ընկել է ամսի 5-ի վաղ առավոտյան։ Ես չեմ պատմելու, թե ինչու էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրահանգ տալիս՝ գրավելու Լելե Թեփեն, որպեսզի PR-ով ցույց տան, որ իրենք այն զույգն են, որոնք բերում են այն, ինչ իրենց ասելով՝ Սերժ Սարգսյանը կորցրել էր։


Ես չեմ պատմելու՝ ոնց էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ ուզում է՝ 5 հազար մարդ մորթվի, ուզում է՝ 6 հազար մարդ մորթվի, մենք պետք է Լելե Թեփեն հետ բերենք։ Ես չեմ պատմելու, ես վստահ եմ, որ այն ամենը, ինչ ես չեմ պատմելու, պատմելու են ականատեսները, և մենք արդեն տեսնում ենք, որ այդ պրոցեսը գնում է, գեներալ Մովսես Հակոբյանը արդեն պատմում է, և շատերն են պատմելու, և այդ հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ։ Ես չեմ պատմելու, թե ոնց Նիկոլ Փաշինյանը, երբ Ռուսաստանից պատերազմի 2-րդ հատվածում սկսեց գալ աներևակայելի քանակի զենք և զինամթերք, այն զենքերի տեսակները, որոնք կարող էին փակել երկինքը, Նիկոլ Փաշինյանը չէր թողնում, որ այդ զենքը և զինամթերքը գար Հայաստանից Արցախ։ Ես չեմ պատմելու, թե ոնց Նիկոլ Փաշինյանը հատուկ, հետևողական ձևով զորքին թողեց սոված։ Ես չեմ պատմելու այդ ընթացքում եղած գողությունների մասին»,-ասաց Միքայել Մինասյանը՝ հավելելով, որ չի պատմելու նաև այն զինատեսակների մասին, որոնք, ըստ նրա՝ պայթում էին տղաների ձեռքերի մեջ, որովհետև ինչ-որ մեկը փող է աշխատել»։


ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՆԿՐԵՏ ՀՐԱՀԱՆԳՆԵՐՈՎ ԿՈՆԿՐԵՏ ՋԱՐԴԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՑՎԵԼ ԶԱՆԱԶԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ. ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆ


コメント


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page