top of page

«Կինոյի տղան» հայտնվել է քաղաքապետարանում ու պայքարում է կին «ահաբեկիչների» դեմ․Գոռի երևակայությունը

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 7 мар. 2018 г.
  • 2 мин. чтения

Обновлено: 26 июн. 2018 г.

Այն, ինչ տեղի ունեցավ քաղաքապետարանում «Երկիր Ծիրանի» խմբակցության կանանց ու ՀՀԿ տղամարդկանց միջև, մինչ այսօր քննարկվել ու մեկնաբանվել է տարբեր կերպ։ Է՛լ սեռական բռնություն, է՛լ ահաբեկչություն, է՛լ խուլիգանություն․․․ մի խոսքով՝ ամոթալի երևույթ՝ ավելի քան ամոթալի ու զավեշտալի մեկնաբանություններով։

Յուրաքանչյուրն արդարացնելով իր կողմը՝ մինչ օրս տվել է ավելի անհեթեթ ու զավեշտալի մեկնաբանություններ, քան իր նախորդները։

«Կինոյի տղա»-ի՝ Գոռ Վարդանյանի որակմամբ, կատարվածն «ահաբեկչություն» էր, որն իրեն հաջողվեց ժամանակին կանխել։ Այս առնչությամբ նա մասնավորապես ասել է․

«Ես՝ որպես հակաահաբեկչության մասնագետ, մասամբ կանխեցի ահաբեկչությունը՝

, դժվարությամբ, բայց հեռացրեցի»։

Փաստորեն, առանձնահատուկ երանգ տալով այս կինոյում իր դերին՝ Գոռ Վարդանյանը նաև ասել է, թե իր միջամտությամբ՝ ինքը և՛ ԵԾ-ին, և՛ ՀՀԿ-ին փրկել է վտանգից։ Իհարկե, ավելի ողորմելի ու զավեշտալի պատասխան թերևս չէր էլ կարելի ակնկալել։ Հատկապես մի տղամարդուց, ով կանանց կեղտաջրային ակցիան շփոթում է ահաբեկչության հետ։

Զավեշտն ու ողբերգությունը նաև այն է, թե ինչպես է Գոռ Վարդանյանը մանրամասնորեն բացատրում ու պարզաբանում քաղաքապետարանում տեղի ունեցածը։ Երևակայությանը զոռ տալով՝ նա տարր առ տարր, փուլ առ փուլ նկարագրում է կանանց կողմից կազմակերպված «պլան A-ն, պլան B-ն և պլան C-ն»։

Իհարկե, Գոռ Վարդանյանի պարագայում սա ներելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մինչ օրս խաղացել է էժանագին սերիալներում, որտեղ պայքարել է թվացյալ թշնամիների ու ահաբեկիչների դեմ։ Հիմա չենք քննարկում, թե «կինոյի տղան» ինչ ճանապարհով կամ որտեղից-որտեղ է հայտնվել քաղաքապետարանում, որտեղ շարունակում է դեռ իրեն պատկերացնել որպես «կինոյի տղա», ով պետք է փրկի աշխարհը։

Եվ զարմանալի չէ, որ այսօր նա կատարվածը գնահատում է որպես ահաբեկչություն։ Գոռ Վարդանյանի համար պարզապես ամոթալի է և գետինը մտնելու աստիճան վիրավորական, խոստովանել, թեկուզ ինքն իրեն, որ իրականում «պայքարել է» ո՛չ թե ահաբեկիչների, այլ 3 կնոջ դեմ, որ նրանց ձեռքին ո՛չ թե զենք էր կամ թունաքիմիկատ, այլ կեղտաջրով լցված բանկաներ, որ փրկել է ո՛չ թե ավագանու անդամներին և ապահովել նրանց անվտանգությունը, այլ ընդամենը Տարոն Մարգարյանի թանկարժեք կոստյումը, այն էլ՝ կղանքից, ինչպես մի անգամ արդեն ասել ենք։

Ինչպե՞ս կարող է մի «հերոս» հաշտվել այն մտքին, որ իրականում իր պատկերացրածը ո՛չ թրիլլեր էր, ո՛չ էլ գոնե ամենասովորական մարտաֆիլմ։ Ինչպե՞ս հաշտվի նա այն մտքին, որ ինքը նիստերի դահլիճից դուրս է շպրտել ո՛չ թե հրեշների կամ ահաբեկիչների, այլ ամենասովորական կանանց։ Իհարկե, դժվար է հաշտվել նաև այն մտքին, որ ինքը ո՛չ թե հերոս ու կինոյի տղա, այլ սովորական կին ծեծող է։

Թեկուզ Գոռ Վարդանյանը չի ընդունում նաև այն, որ ինքը կին է ծեծել. 

«Ես չեմ ծեծել, ես գրկել եմ․․․ »։

Ճիշտ է ասում Վարդանյան Գոռը, բայց մինչև վերջ չի ասում․ գրկել է ու շպրտել․․․ Կեցցե՛ ուժեղ տղան՝ Գոռ ամենազորը, ով համարձակություն ունի պայքարել կնոջ դեմ, իսկ ուժը ներում է գրկել ու նաև շպրտել կնոջը։



Comentarios


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page