Ղարաբաղի ոստիկանները ընդդեմ Հայաստանի քաղաքացու (տեսագրություն)
- Կարևոր նյութեր
- 29 мар. 2018 г.
- 1 мин. чтения

Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանը 2018 թվականի սկզբից աշխատում և ապրում էր Ստեփանակերտում։ Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնում էր քաղաքով, իրեն են մոտենում երեք ոստիկաններ, ինչից հետո Ասյան ընկնում է պետական մարմինների աշխատակիցների ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ։ Նրան առանց բացատրության մի քանի անգամ բերման են ենթարկում ոստիկանություն, որտեղ ծեծում են, հայհոյում և սպառնում։ Այդ ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվում նաև Ասյայի ընկերուհին, որը կիսում էր իր հետ Ստեփանակերտի բնակարանը։
Երբ Ասյան բացատրություն է պահանջում, նրան ասում են, որ Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ օրենք թող գնա և Հայաստանում պահանջի։ Իր Ստեփանակերտի բնակարան են այցելում քաղաքացիական հագուստով անձինք և, չներկայացնելով որևէ փաստաթուղթ և անտեսելով դիմադրությունը, ներխուժում են և խուզարկում սենյակները։
Տեղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն առաջարկում է հարցը լուծել «ներքին կարգով», չդիմելով քննչական և դատական ատյաններ և լրատվամիջոցներին, քանի որ «պետք է հասկանալ՝ Արցախի հարց է»։ Մարդու իրավունքների պաշտպանը նշված պայմանները ապահովելու դեպքում խոստանում է խոսել ոստիկանների հետ և բացատրել, որ «Հայաստանից հյուրերի հետ այդպես վարվել չի կարելի»։ Հայաստանի օմբուդսմենի գրասենյակից չեն պատասխանում։
Վերադառնալով Երևան՝ Ասյան դիմում է Դատախազություն, ինչից հետո իրենց տուն են այցելում տեղամասի ոստիկանները և փոխանցում, որ նա առանց ծանուցման պետք է ներկայանա 6-րդ վարչություն՝ քննիչ Դավիթի մոտ։
Այլ մանրամասները՝ Epress.am կայքում:
«Իրենք սովոր են անպատժելիությանը, ու շատ հանգիստ էին, երբ ասում էի՝ կգնամ, իմ օրենքը ՀՀ-ումս կանեմ»
ԼՂ ոստիկանությունը քննում է ՀՀ քաղաքացու հաղորդումը, Երևանում ի պաշտպանություն նրա երթ են անում
Comments