top of page

«ՄԵՆՔ ԲԱԽՎԵԼ ԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ»

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 14 нояб. 2020 г.
  • 2 мин. чтения

«ՄԵՆՔ ԲԱԽՎԵԼ ԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ»․ ԱՐՑԱԽԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԴԻՄՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ



Արցախի ԱԳ նախարարի խորհրդական Հրաչյա Արզումանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ այժմ ազատ է արտահայտվելու։


«Մենք բախվել ենք ազգային դավաճանության, որը հաստատապես կմտնի հայ ժողովրդի պատմության մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գիտակցված դիմել են դավաճանության։ Սա եղել է գիտակցված ընտրություն և քայլ։ Որքանով տեղյակ եմ՝ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ մեկը հրաժարական չի ներկայացրել, նրանք էլ դառնում են դավաճանության մասնակից։


Դավաճանության մասնակիցներն են նաև ՀՀև Արցախի բոլոր նախագահները, որոնք ստորագրել են Արցախը հանձնելու տակ, և նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն է ունեցել այս օրերին տեղի ունեցածի մեջ։


Արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Տեսականորեն առայժմ հայկական մնացած դրա հատվածը կարելի էր փրկել՝ հայտարարելով Հայաստանին վերամիավորվելու մասին, բայց դավաճանները չեն կարող գնալ նման քայլի։


Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է մտածել այն մասին, թե ինչպես փրկենք Հայաստանի մնացած մասը, որի վրա մահացու սպառնալիք է կախվել։


Տեղի ունեցածը 100 տարի առաջ Աթաթուրքի Թուրքիայի և Լենինի Ռուսաստանի միջեւ դավադրության կրկնությունն է։ Այդ ժամանակ մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստանը, այս օրերին Պուտինի և Էրդողանի միջև դավադրության հետևանքով՝ Արցախը։


Այս օրերին ես հիացմունքով էի հետևում իմ ժողովրդին և նրա բանակին։ Մեր գործողությունները նույնպես պատմության մեջ կմտնեն որպես անգերազանցելի հերոսության, սխրանքի և ինքնազոհաբերման էջեր։


Մենք յուրահատուկ ու մեծ ժողովուրդ ենք, փայլուն երիտասարդություն ունենք։ Մենք ունենք տեղ-տեղ ժանգոտված, բայց ուժեղ և բարդությունների տեսանկյունից աներևակայելի խնդիրներ լուծելու ունակ բանակ: Այն ի զորու էր կոտրել ցանկացած թշնամու, բայց կոտրվեց թիկունքին հասցված հարվածից ոչ մեծ լարվածության պահին, որը պետք է վճռեր պատերազմի արդյունքները։


Հարվածեցին մեր թիկունքին մինչ բեկումը, «մի քանի ակնթարթում»։ Առաջնագծի տղաները ուրախությամբ ասում էին, որ թշնամին արդեն սասանվել է, Շուշիի տակ խմբավորումը փոշիացվել է, և իրենք պատրաստվում են հարձակման։


Քաղաքական գործիչները, որոնք փորձում են անբարենպաստ լույսի ներքո ներկայացնել հայկական բանակին և նրա սխրանքը, հայ ժողովրդին, որ քողարկեն իրենց դավաճանությունը, այն «տարածեն» ամբողջ ժողովրդի վրա, ոչ միայն դավաճաններ են, այլև սրիկաներ։


Հրատապ անհրաժեշտություն է հայկական պետականությունը հայ ժողովրդի վերահսկողությանը վերադարձնելը, որից հետո հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի փրկության և դավաճաններին դատելու խնդիրները»,- գրել է Արզումանյանը։


Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page