ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՄ «ԻՄ ՔԱՅԼԻ», ՕԳՏԻՆ, ՂԱԼԱԹ ԵՄ ԱՐԵԼ, ՁԵՌՔՍ ԿՏՐՎԵՐ ՉՍՏՈՐԱԳՐԵԻ. ՔԱՂԱՔԱՑԻ
- Կարևոր նյութեր
- 24 дек. 2020 г.
- 1 мин. чтения
Обновлено: 7 мар. 2021 г.

Այս պահին քաղաքացիները շարունակում են ակցիա անել կառավարության մոտ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Քաղաքացիներից մեկի խոսքերով, մենք այսօր Սյունիք ենք կորցնում. «Ի՞նչ ենք անելու հետո: Եթե այսպես շարունակվի, Սյունիքը կորցնելու ենք»:
Քաղաքացու խոսքերով, ինքը ցավում է երկրի համար. «Բարոյական մարդը ցանկացած բնագավառ ձախողելուց հետո հրաժարական է տալիս, իսկ այս դեպքում 5 հազար զոհ ունենք, 10 հազար վիրավոր, իսկ նա ուզում է մնալ:
Հույսս դնեմ նրա՞ վրա: Հավատացել եմ, սխալվել եմ, ժողովուրդ, ներողություն, որ քվեարկել եմ «Իմ քայլի», օգտին, ղալաթ եմ արել: Ձեռքս կտրվեր չստորագրեի»:
Աղբյուր՝ «analitik.am»
Comments