ՆԻԿՈԼ ՆԱԽԱՊԵՍ ԳՐՎԱԾ ԱԶԳԱԴԱՎ ԾՐԱԳՐՈՒՄ ՔՈ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԱԾ Է. ԴՈՒ ԵՐԿՐԻ ՎՐԱ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՍ
- Կարևոր նյութեր
- 21 дек. 2020 г.
- 2 мин. чтения
Обновлено: 8 мар. 2021 г.

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ըստ էության՝ սա, գաղափարական առումով, իբրև հրապարակախոսություն, թավշյա հեղափոխության նախապես գրված ծրագիրն է». այսպես էր կարծում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: Գրքի հրատարակիչն է Անտարես ընկերությունը, որի ղեկավարն է հայտնի թրքամոլ Արմեն Մարտիրոսյանը:
Նիկոլ նախապես գրված ազգադավ ծրագրում քո առաքելությունը ավարտված է: Դու երկրի վրա անելիք չունես:

Այդ ծրագրով Նիկոլի և Աննայի երազանքը կատարվել է: Մեջբերում եմ գրքից` «Ես ու կինս նույն բանն ենք մտածում, բայց չենք համարձակվում բարձրաձայնել: Ի վերջո, նա ավելի համարձակ է գտնվում և ասում է. - Ինչպես կարելի է այս հողերը վերադարձնել Ադրբեջանին: Մենք մեր թերթում քննադատում ենք կոշտ գծի կողմնակիցներին, իսկ շաբաթ-կիրակի ինքներս էլ ասում ենք` ոչ մի թիզ հող թշնամուն: Ի՞նչ է սա, կեղծի՞ք: Ավելի շուտ` սրտի և ուղեղի հակամարտություն: Սիրտը ուզում է, ուզում է, որ դաշտավայրն իրենը լինի, որ Պամիրի լեռները փշրվեն իր հայացքի ներքո, ուղեղն ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության: «…ուղեղն ասում է` մասի համար չի կարելի ամբողջը վտանգել, և առնվազն պետք է հայտարարել, բարձր հայտարարել, որ այդ դաշտերը մեզ պետք չեն, որ մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել` հանուն խաղաղության»:

Այս նույն տեկստիդ վերջնամասում գրում ես մեջբերում եմ` «Կոխեմ ձեր Ամերիկան, կոխեմ ձեր Եվրոպան, ընդհանուր առմամբ և ըստ երկրների, կոխեմ ձեր Ռուսաստանը, կոխեմ ձեր ջհուդա-մասոնականությունն էլ, Սորոսն էլ վրեն. ո՞վ է այն երջանիկը, որ մեզ կարող է ուղղորդել…» փաստորեն այն երջանիկը թուրքերն էին որ քեզ ուղորդեցին:
Այժմ էլ նրանք ուղորդում են դեպի Սյունիք, հավանաբար որ բղավի, որ Սյունիքը դժգույն է, իսկ Քարահունջը ըստ ազգադավ ծրագրի մեջբերում եմ` «Սիսիանի դիք-դիք քարերի գլխին, ֆրեզերնի ստանոկով ծակած քարերը»:
Comments