ՈՎՔԵ՞Ր ԵՆ 5000 ԶԻՆՎՈՐԻ ԱՐՅԱՆ ՎՐԱ ՇՈՈՒ ԱՆՈՂՆԵՐԸ
- Կարևոր նյութեր
- 19 дек. 2020 г.
- 1 мин. чтения
Обновлено: 8 мар. 2021 г.

Տեսանկարահանելու ենք Փաշինյանի սգո երթի բոլոր «տասնապետերին»․ ովքե՞ր են 5000 զինվորի արյան վրա շոու անողները.
Այս օրերին Politik.am-ը ստացել է բազմաթիվ ահազանգեր պետական գերատեսչությունների և որոշ մասնավոր ընկերությունների աշխատակիցներից, որ իրենց ստիպում են մասնակցել իշխանությունների կողմից դեկտեմբերի 19-ին կազմակերպվող սգո երթին։
Ելնելով այն հանգամանքից, որ իշխանությունները սգո երթը ցանկանում են օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար և հաշվի առնելով այն փաստը, որ պետական գերատեսչությունների և իշխանությունների հետ փողկապակցված մասանվոր ընկերությունների աշխատակիցներին, իրենց կամքին հակառակ, ստիպում են մասնակցել այդ քաղաքական շոուին` Politik.am-ը տեղեկացնում է, որ խոշոր պլանով տեսանկարահանելու է հնարավոր բոլոր մասնակցիներին, տեղում հրահանգներ տվող «տասնապետերին», հետո իրականացվելու է նույնականացման գործընթաց, որի արդյուքնում հրապարակելու ենք հետաքննություն։
Մեր նպատակն է ապագա սերունդերի համար թողնել ֆոտո-վիդեո արխիվ այն մարդկանց մասին, ովքեր 5000-ից ավել զինվորների մահը փորձում են ծառայեցնել այսօրվա իշխանությունների քաղաքական նպատակներին։
Ովքե՞ր են 5000 զինվորի արյան վրա շոու անողները
Comments