Փաշինյանը համագործակցում է Ս. Սարգսյանի հետ. Զարուհի Փոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Կարևոր նյութեր

- 10 янв. 2019 г.
- 1 мин. чтения
Обновлено: 10 янв. 2019 г.

«Այն, ինչ տեսնում ենք օրինականության շեղում է, ու մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նախնական կալանավորումը պատիժ չէ։ Այս նախնական կալանավորումները բեմականացված են։ 8 ամիս է անցել հեղափոխությունից, դա հեղափոխություն չէր, այլ տեղափոխություն։ Ուղղակի կան բեմադրություններ՝ կալանքի տակ վերցնել, շահարկել։ Որքանով տեղյակ եմ՝ արդարության սկզբունքի հիման վրա տեղի չի ունեցել։ Նախնական կալանքի մասին է խոսքը։ Նախնական կալանավորման դեպքում անձը անմեղ է, այն չի կարող տարիներ շարունակ տևել։ Տվյալ պարագայում մենք հասկանում ենք, որ նախնական կալանավորումներն այսօրվա իշխանությունները շահարկում են»,- այսօր «Սասնա Ծռեր» խմբի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարույի Փոստանջյանը։ Անդրադառնալով հարցին, թե դատարանների վրա ճնշումների մասին են ահազանգում որոշ դատավորներ, համակարծիք է արդյոք ինքը, Փոստանջյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ դատարանները շարունակում են կատարել գործադիր իշխանության պատվերները։ Առաջինը պետք է լյուստրացիա իրականացնեինք։ Այս նույն դատավորները ունեին թղթապանակներ, որոնք պահվում էին Սերժ Սարգսյանի մոտ, իսկ հիմա էլ Սերժ Սարգսյանը հեռացված չէ։ Նիկոլ Փաշինյանը և Սերժ Սարգսյանը համագործակցում են»։ Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/113137.html
Հակիրճ տեղեկություններ ստանալու համար հետևեք մեզ՝ Կարևոր նյութեր «Լրատվական», Հայաստան - Երևանն այսօր «Մտահոգություններ, հոգսեր, խնդիրներ», Կարևոր նյութեր



Комментарии