top of page

Ո՞Վ Է ԺԵԽԸ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 5 янв. 2021 г.
  • 2 мин. чтения

Обновлено: 5 мар. 2021 г.


Քաղաքագետ Աղասի Ենոքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է


Ո՞Վ Է ԺԵԽԸ


Վերջին ընթացքում հաճախ է հնչում այս հարցը, շատ քաղաքացիներ ուզում են պարզեն, արդյոք իրենք ժեխ են, թե՞ ոչ։ Միանգամից ասեմ, որ եթե այս հարցը ծագում է, ապա նրանք ամենայն հավանականությամբ ժեխ են։


Հիմա մի քիչ ավելի մանրամասն։ Ժեխը ունի ուղեղի յուրահատուկ կառուցվածք, սոցիալական վիճակի, դաստիարակության, փողի կամ պաշտոնի ետևից վազելու ընթացքում ուղեղը ատրոֆիայի է ենթարկվել, ինչի պատճառով որոշ մտավոր պրոցեսներ այլ կերպ են ընթանում, քան շարքային քաղաքացիների մոտ։ Օրինակ, ժեխի ուղեղում չեն աշխատում այնպիսի ասոցիացիաները, որոնք պատասխանատու են բարոյական կատեգորիաների համար, ինչպես՝ ամոթը, պատիվը, հայրենասիրությունը, ուրիշների հանդեպ այնպիսի արարքներ չանելը, որոնք որ չես ուզի քո հանդեպ անեն։


Ժեխի ուղեղում տրամաբանական պրոցեսի ժամանակ անալիզի և սինթեզի գործողությունները իրար հետ չեն համադրվում, դրա համար վերջին 2,5 տարվա մեջ ուղեղի մեջ ներդրված «նիկոլ» գրադարանից վերցնում են լրացուցիչ օպերանդներ, որի միջոցով ստանում եզրակացություններ, որոնք կապ չունեն սովորական տրամաբանության արդյունքի հետ։ Ամենհաճախ օգտագործվող օպերանդը «նախկիններ» օպերանդն է։


Օրինակ, ասում ես՝ «Նիկոլը դավաճան է, նա հանձնեց Արցախը», ժեխը պատասխանում է․ «Նախկինները վաղուց էին հանձնել», ասում ես․ «Նիկոլը ժանգոտած ՀՕՊ համակարգերի վրա միլիոններ աշխատեց, իսկ հազարները այդ պատճառով զոհվեցին», պատասխանում են․ «Լավ է արել, թող նախկինները իրենց դղյակները ծախեին, փամփուշտ առնեին», ասում ես «Նիկոլը թալանեց Հայաստան հիմնադրամը», ասում են․ «Լավ է արել, բա ուզում եք նախկինները գա՞ն»։ Նաև ժեխը մեծ հակում ունի շուստրիության, որը փորձում է ներկայացնել որպես ինտելեկտի բարձրակետ։ Օրինակ, վերջերս մեկը, փորձելով ինձ դնել տրամաբանական ծուղակի մեջ հարցնում էր․ «Եթե նիկոլիստը մասնակցի հականիկոլական ակցիայի, արդյո՞ք նա մնում է ժեխ»։


Սա արդեն կրետինիզմին հասած ուղեղային ատրոֆիայի արդյունք է։ Ընդ որում, արտաքինից ժեխի ուղեղը չի տարբերվում սովորական քաղաքացու ուղեղից։ Սակայն ինչպես վերը նկարագրվածն է ցույց տալիս, տավարի ուղեղից ավելի մեծ օգուտ կա, քանի որ ստացվում է շատ համեղ, բարձրկալորիական ուղեղով ձվածեղ, իսկ ժեխի ուղեղի արգասիքը միայն դավաճանությունն է, կորուստները ու նահատակները։

Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page