top of page

ՈՉ ՎԱՂ ԱՆՑՅԱԼՈՒՄ. ԽՆԱՄԻ-ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 20 февр. 2021 г.
  • 1 мин. чтения

Խնամի-ծանոթ-բարեկամ. որ պաշտոնյաներն են իրենց ազգուտակին տաքուկ պաշտոնների տեղավորել


«Խնամի-ծանոթ-բարեկամ», երբ հին ու նոր Հայաստանում պաշտոնյաների բարեկամները խելացի են ու կրթված. ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ



Նոր Հայաստանում «Խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի առաջին ծիլերն են նկատվում: Արարատի մարզպետ, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը խորհրդարանում պատասխանելով Factor.am-ի հարցերին՝ մանրամասնել էր, թե ինչու է իր բարեկամներին պաշտոնների նշանակել:


«Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայութան տակ գործող հիմնարկներում, թե՛ առհասարակ ՀՀ-ում: Նրանք իրենց տեղը պետք է գտնեն, աշխատանք պետք է ունենան»,- ասել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:


Հետհեղափոխական Հայաստանում ՔՊ-ական այս պաշտոնյայի պատասխանը ՀՀԿ-ական պաշտոնյաների պատասխանների ոճի մեջ էր: Տարիներ առաջ, երբ նույն հարցը լրագրողներն ուղղում էին ՀՀԿ-ական պաշտոնյաների, նրանք նույն պատասխանն էին տալիս, որ իրենց ազգականները կրթված են:


«Անկախ նրանից, թե ում որդին կամ բարեկամը կլինի, եթե այդ մարդու մեջ կան ունակություններ և հնարավորություններ, ուրեմն մարդիկ դատապարտված չեն, որ պաշտոնյայի զավակ են կամ հարազատ»,- 2015 թվականին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:


Իսկ ահա ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկ տարի անց՝ 2016 թվականին, ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Բազմաթիվ պատգամավորների երեխաներ կարող ա տաղանդավոր երեխաներ են: Ասենք, այդ երեխաները կրակն են ընկե՞լ, որ պաշտոնյաների երեխաներ են»:


Հայաստանի նոր իշխանություններն ընդդիմադիր լինելու տարիներին միշտ քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամների աշխատանքի տեղավորելու փաստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա Քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100 տոկոսով կատարվել է»:


Մանրամասները՝ տեսանյութում:



Комментарии


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page