top of page

ՊԱՐՈՆԱՅՔ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ, ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՑԸ ԹՈՂԵՑԻՔ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ՝ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ԴԻՄԵԼ ՀԱՊԿ. Մ. ՄԻՆԱՍՅԱՆ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 27 дек. 2020 г.
  • 1 мин. чтения


Պարոնայք ազգի դավաճաններ, գլխավոր հարցը թողեցիք անպատասխան՝ ինչո՞ւ չեք դիմել ՀԱՊԿ. Միքայել Մինասյան


ԱԽՔ-ը պատասխանեց: Երեք բան իմացանք։


Առաջին. պարզվեց Հայաստանն ունի Ազգային անվտանգության խորհուրդ։ Պատերազմը սկսվեց, պատերազմն իրենց մեղքով պարտվեցինք, հետպատերազմյան քաոսը շարունակվում է, մինչդեռ սեպտեմբերի 1-ից ամեն ինչի մասին տեղյակ ԱԱԽ-ն ու դրա գործակալ քարտուղարը լուռ էին։


Երկրորդ. հաստատեցին, որ փաստաթուղթն իրական է։


Երրորդ. 24 ժամ «մտածելուց» հետո մեղադրելով ինձ իբր «սուտ պնդումներ անելու» մեջ՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքը ապուշ է, քանի որ միայն կատարյալ ապուշը լսել ու չի հասկացել՝ ինչ եմ ասում:


Շարունակում եմ պնդել, որ ՀԱՊԿ հրամանատարա-շտաբային զորավարժությունների շրջանակներում խաղարկվել է մի իրավիճակ, որում մեկին մեկ մոդելավորված էր ռազմական վերջին գործողությունների ընթացքն ու այդ սցենարի պարագայում նախտեսված է եղել, որ որպես իրավիճակի ելք՝ Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ գծով դաշնակիցներին: Ավելին` փաստաթղթերի փաթեթում ներառված են նաև օգնության դիմելու հայտերի ձևաթղթերը:


Հ.Գ. պարոնայք ազգի դավաճաններ, գլխավոր հարցը թողեցիք անպատասխան՝ ինչո՞ւ չեք դիմել ՀԱՊԿ:


Հ.Գ.Գ. Հայաստանի ԱԽՔ պաշտոնը զբաղեցնողը, որն ի դեպ պատերազմի ողջ ընթացքում և ոչ էլ դրանից հետո ոտք չի դրել Արցախ, գոնե գիտի՞, որ իր պապական տունն էլ է թշնամին ռմբակոծել: Վստահ եմ՝ գիտի և իրեն մեկ է։ Իրենց տեսակն է դա՝ անուղեղ ու անհայրենիք։


Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page