Սարգսյանը հրապարակավ ահաբեկում է բնակչությանը՝ սպառնալով Ժողովրդին հնազանդվել ու խոնարհ ծառայել իրեն
- Կարևոր նյութեր
- 21 апр. 2018 г.
- 1 мин. чтения
Обновлено: 1 мая 2018 г.

ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրապարակավ ահաբեկում է բնակչությանը՝ սպառնալով Ժողովրդին հնազանդվել ու խոնարհ ծառայել իրեն, այլապես կդիմի զենքի ուժին՝ միաժամանակ հիշեցնելով 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին:
Հիմա՞ ինչ են ուզում, - Սերժ Սարգսյան. Ցավոք սրտի մենք մի անգամ անցել ենք ադ դառը ճանապարհը, եթե ուզում են երկրորդ անգամ էլ անցնենք, ինչ ասեմ...

Ոստիկանության կրակոցների ու կիրառած ուժի արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ տեղափոխվում են հիվանդանոցներ։ Ոստիկանական դաժանությունների ողջ պատկերը երևում է օրեր անց, երբ ի մի են բերվում այդ օրը հավաքված լուսանկարներն ու տեսանյութերը։ Դրանցում պատկերվում է ոստիկանների գործողությունների հետևանքները՝ ասֆալտի վրա շաղ տրված մարդու մարմնամասերից մինչև փամփուշտներ։
Մարտի 1-ի 10 զոհերի համար այդպես էլ ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Հայտնի են այն չորս ոստիկանների անունները, որոնք կիրառել են մահաբեր «Չերյոմուխա» հատուկ միջոցը։ Նրանցից ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց։ Մարտի 1-2 իրադարձությունները քննող փաստահավաք խումբ ստեղծվեց՝ ներառելով ներկայացուցիչներ նաև ընդդիմությունից։ Չնայած այս խմբի նկատմամբ անվստահությանը՝ իրադարձությունների վերաբերյալ որոշ բացահայտումներ արվեցին, խումբը զեկույցներով հանդես եկավ, իսկ մեկ տարի հետո Սերժ Սարգսյանի կարգադրությամբ լուծարվեց։
Իրադարձություններ մոտ ժամանակում
Սերժ Սարգսյանը հրաժարվեց շարունակել բանակցությունները և հեռացավ
Հակիրճ տեղեկություններ ստանալու համար հետևեք մեզ՝ Կարևոր նյութեր «Լրատվական», Հայաստան - Երևանն այսօր «Մտահոգություններ, հոգսեր, խնդիրներ», Կարևոր նյութեր
Comentários