top of page

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 16 апр. 2021 г.
  • 3 мин. чтения

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրբեջանին, կա՛մ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է: Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետևից, Մայր Թերեզայի դեմքի արտահայտությամբ շտապում են փոխզիջումների մասին խոսել, իբր հողերի հանձնումն այլընտրանք չունի և այսպես շարունակ:


Իհարկե, Հայաստանում բոլորը լավ գիտեն, որ այն պաշտոնյան, որը կփորձի հողեր հանձնել, ոչ միայն իր քաղաքական կարիերային վերջ կդնի, այլ կվտանգի իր ֆիզիկական գոյությունն ընդհանրապես: Այս իմաստով մի տեսակ հանգստություն կա հասարակական տրամադրություններում։


Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ-ականներից պարզել, թե կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում, և ինչպես են զիջումների թեմային արձագանքել նժդեհական ներկայացողները։ ՀՀԿ երիտթևի 41-ամյա նախագահ Կարեն Ավագյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց. «Ոչ մի բան չունեմ այս մասին ասելու: Այսօր (երեկ) Արմեն Աշոտյանը մեծ ասուլիս է տվել, Էդուարդ Շարմազանովն էլ ԳՄ նիստերից հետո ներկայացնում է ամեն ինչ, ոչինչ չունեմ ավելացնելու»։ Իսկ ՀՀԿ խմբակացության և գործադիր մարմնի մեկ այլ անդամ Գագիկ Մինասյանն էլ լղոզեց հարցի բուն էությունը՝ ասելով. «Մենք շատ հաճախ անդրադառնում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրին և դրա կարգավորման հնարավորություններին»:


Այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ ԼՂՀ հարցով կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը իր կուսակիցներին»։

Սերժ Սարգսյան. մենք պատրաստ էինք վերադարձնել գրավյալ 7 շրջանները

Սերժ Սարգսյանի «ադրբեջանական 7 շրջաններ»-ից 7-ը դուրս են թողել


CIVILNET-ը գրում է. «Բաղրամյան 26-ը Սերժ Սարգսյանի՝ 2016թ․ նոյեմբերի 17-ին «Ռոսիա Սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցի սղագրված տարբերակը խեղաթյուրված է ներկայացրել:


51 րոպե տևողությամբ այդ հարցազրույցը աղմկահարույց էր նրանով, որ Սերժ Սարգսյանը խոստովանել էր, որ 2011-ին Կազանում «հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:


Փաստացի, Սերժ Սարգսյանը դարձել էր Հայաստանի նախագահներից առաջինը, ով հրապարակավ խոսել էր Ադրբեջանին «7 շրջաններ» վերադարձնելու իր պատրաստակամության մասին՝ դա ներկայացնելով Կազանյան փաստաթղթի շրջանակներում պայմանավորվածություն հակամարտության կողմերի և միջնորդների միջև:


Նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, նրանց արտգործնախարարները ևս բազմիցս հրապարակավ խոսել էին տարածքներ վերադարձնելու պատրաստակամության մասին, բայց երբեք չէին խոսել բոլոր 7 շրջանները վերադարձնելու մասին:


Հարցազրույցի օրերին իշխանական լրատվամիջոցները, փորձագիտական ու քաղաքագիտական հանրությունը ուղղակի լռության մատնեցին Սերժ Սարգսյանի այդ հարցազրույցը․ կարծես ոչինչ չէր եղել:


Եվ ահա երեկ ես պատահաբար հայտնաբերեցի, որ Բաղրամյան 26-ը համարձակվել է խեղաթյուրված ներկայացնել այդ հարցազրույցի սղագրված տարբերակը: Նախագահականի կայքում ներկայացված սղագրության մեջ Սերժ Սարգսյանի «7 ադրբեջանական շրջաններ»-ից 7-ը դուրս են թողել: Բաղրամյան 26-ը, բնականաբար, չէր կարող տեսանյութը մոնտաժել, որպեսզի Սերժ Սարգսյանի շուրթերից հեռացնի յոթ թիվը: Իսկ ահա սղագրության ժամանակ դժվարություն չի ներկայացրել այդ յոթ թիվը հանել:


Աղմկահարույց այդ հարցազրույցի սղագրությունը նախագահականի կայքում դրված է հայերեն և ռուսերեն լեզուներով և երկու տարբերակներում էլ յոթ թիվը հանված է, ինչը նշանակում է, որ հատուկ հրահանգով է այդ թիվը հանվել: Հատկանշական է, որ ռուսերենով հարցազրույցի տեսագրությունը ևս չի դրվել նախագահականի կայքում:


Ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի հարցազրույցի ռուսերեն տեսագրությունը ամբողջությամբ՝ սղագրված այն հատվածը, որտեղ Սարգսյանը խոսում է «7 շրջաններ» վերադարձնելու մասին, ինչպես նաև Բաղրամյան 26-ի սղագրված տարբերակները երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն: Անգլերեն սղագրություն նախագահականի կայքում դրված չէ:

Ահա այդ հատվածի ճշգրիտ հայերեն թարգմանությունը. «Այսինքն, հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում»:


Բաղրամյան 26-ը այսպես է սղագրել. «Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում»:


Ահա ռուսերեն տարբերակը, կրկին խեղաթյուրված և առանց յոթի. «А именно: армянские стороны, то есть Нагорный Карабах и Армения, оставляют те территории, которые сейчас заняты как зона безопасности, те территории, о которых азербайджанцы говорят, что они оккупированы»».

Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page