ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՁՎԱՀԱՐԵԼ ԵՆ «ԻՄ ՔԱՅԼԻ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ. 18+
- Կարևոր նյութեր
- 28 дек. 2020 г.
- 1 мин. чтения
Обновлено: 7 мар. 2021 г.

Այսօր առավոտյան ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ընկերները և համակիրները մասնակցել են Ազգային ժողովի մուտքի դիմաց իրականացվող խաղաղ ակցիային, որի ընթացքում քաղաքացիները հավկիթներով դիմավորել են Հայաստանի կործանման դավադիր ծրագրին սատարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ՀԵՄ-ը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Ակցիայի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայհոյել է ցուցարարներին, իսկ նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարձակվել խաղաղ ակցիա իրականացնողների վրա։
Ոստիկանության կողմից պատգամավորների այս վարքագիծը մնացել է անպատասխան, մինչդեռ խաղաղ ակցիա իրականացնող տասնյակ քաղաքացիներ ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։
Ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո անցել է ավելի քան 3 ժամ, սակայն ոստիկանությունը հրաժարվում է ազատ արձակել վերջիններիս, այդպիսով կոպտորեն ոտնահարելով քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։
Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը դադարել սատարել հոգեվարքի մեջ գտնվող Հայաստանի դավադիր իշխանություններին և գործել բացառապես ի շահ հայրենիքի և հայ ժողովրդի»:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՁՎԱՀԱՐԵԼ ԵՆ «ԻՄ ՔԱՅԼԻ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ. 18+
Comments