top of page

ՆԻԿՈԼԸ ԵՒ ՍՅՈՒՆԻՔԸ

  • Фото автора: Կարևոր նյութեր
    Կարևոր նյութեր
  • 29 дек. 2020 г.
  • 2 мин. чтения

Обновлено: 6 мар. 2021 г.



«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.


Նիկոլը և Սյունիքը


Մեջբերում`«հերթական արտերկրյա պատվիրակին կտանի կկանգնեցնի Սիսիանի դիք-դիք քարերի գլխին, ֆրեզերնի ստանոկով ծակած քարերը ցույց կտա ու կասի` սա 8 չէ, 10 հազար տարվա հնության աստղադիտարան է... Այ ախպեր ջան, ախր Սթոուն-հենջի ամենափոքր քարը այստեղի ամենամեծ քարից երեք անգամ մեծ է…»:


Նիկոլ Փաշինյան՝ «Հայկական ժամանակ» օրաթերթ, հետագայում՝ «Երկրի հակառակ կողմը» գիրք, 76 էջ


Երբ մարդը չգիտի իր երկրի իսկական կողմը, նա չգիտի ինչ է ՀԱՅՐԵՆԻՔԸ:


Քաղաքային մշակույթից և մայրական դաստիարակությունից զուրկ, համալսարանի դասերից փախած, կիսագրագետ Նիկոլի կողմից վերը նշված` «ֆրեզերնի ստանոկով ծակած» բառերը Արքմենիկ Նիկողոսյանը՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի խմբագիրը, հանել է, հավանաբար հասկանալով, որ կիսագրագետի ծաղրը Քարահունջի աստղագիտական պատմամշակույթային հուշարձանի նկատմաբ, վկայությունն է նրա անգրագիտության:


Որպեսզի հասկանանք Նիկոլի օրակարգը, նրա անգրագիտության, ջղաձգության և ստախոսության աստիճանը, պետք իմանանք նրա պատկերացումները, օրինակ ՀԱՅՐԵՆԻՔԻ՝ ՍՅՈՒՆՅԱՑ նահանգի, պատմամշակույթային ժառանգության վերաբերյալ:


Կիսագրագետ և գեղցի Նիկոլը ի՞նչ իմանա, որ Քարահունջի աստղադիտարան համալիրը օգտագործվել է գիշերային երկինքը ուսումնասիրելու նպատակով: Նա ի՞նչ իմանա, որ Քարահունջի մենհիրների` «դիք-դիք քարերից» 84-ի վրա «աչքի անցքեր» կան, որ մենհիրները աստղադիտական գործիքներ են, որոնք նայողի հայացքն ուղղորդում են դեպի որոշակի կետերի` հորիզոնում և երկնքում։


Ինչո՞ւ էր Նիկոլը թշնամու հետ բանավոր պայմանավորվում Սյունյաց նահանգի սահմանները վերագծելու հարցում:


Փողապաշտ է, փողապաշտ Նիկոլը, բացի այդ՝ անազգ և անհայրենիք:


Սիսիան քաղաքի մոտակայքում գտնվող Քարահունջի հուշարձանի առեղծվածային էությունը և նշանակությունը արժեքավոր են այն իմացողի և այդ արժեքները կրողի համար:


Խղճուկ և թերուս Նիկոլ, գովում ես Բրիտանական Սթոուն-հենջը, ծաղրելով Քարահունջը:


Վիժվածք, Սթոուն-հենջ սրբավայրը մի քանի հազար տարի երիտասարդ է, քան Քարահունջը: Երկուսն էլ կառուցված են օղակաձև:


Նիկո՛լ, եթե հայկական շուրջպարի ներդաշնակությունը` համաչափ շարժումների միջոցով ոգու լիցքավորումը զգայիր, կգիտակցեիր հայերի՝ ՀԱՅՐԵՆԻՔ ունենալու հավերժությունը:


Հայկական շուրջպարը և Հայկական պար լեռնաշղթան հայի համար հավերժ արժեքներ են, Հայի համար անվերջ էներգիայի աղբյուր:


Մեր Քարահունջի հինավուրց լինելը և այն կյանքով պաշտպանելու հայոց կամքը անկոտրուն է:


Նիկո՛լ, մեկ է կանգնելու ես դատի և դատաստանի առջև:

Comments


  • SM | Karevornyuter
  • K.N. News | Instegram

Instagram

  • SM | Karevornyuter

Twitter

Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում:
Մեր մասին

Կարգախոսը.

Կամ ճշմարտությունը, կամ ոչինչ:

«Մեր երկրում օբյեկտիվ և առանց վերամշակումների տեղեկություն ստանալու համար, պետք է բավականին ջանք թափել»: Կայքի հիմնական խնդիրն է՝ բացահայտել ճշմարտությունը և տեղեկացնել Ձեզ: Ստի ու կեղծիքի ժամանակ այլևս չունենք: 

 

Ոչ պաշտոնական կայք:

Կայքը պատրաստման ընթացքի մեջ է, որը շուտով կգործի:

ՄԵՆՔ ՍՈՑ. ՑԱՆՑԵՐՈՒՄ ԵՆՔ

Подпишитесь на новые посты:

  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • White Twitter Icon

© 2023 Путевые заметки. Сайт создан на Wix.com

bottom of page